Մակրոնը ստորագրել է կենսաթոշակային բարեփոխումների օրինագիծը, իսկ ակտիվիստները նոր ցույցեր են խոստանում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է կենսաթոշակային բարեփոխումների օրենքը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, արհմիությունները արձագանքել են՝ կոչ անելով ավելի շատ բողոքի ցույցեր կազմակերպել:
Ֆրանսիայում ոստիկանության հետ կռիվներն ու անկարգությունները վերջին օրերին չեն դադարում։ Ամբողջ երկրում զայրացած ֆրանսիացիները փողոց են դուրս գալիս։ Ռենում ոստիկանական բաժանմունք է այրվել։ Ամենակատաղի բախումները եղել են մայրաքաղաքում։ Նախօրեին Փարիզում հարյուրից ավելի ցուցարար է բերման ենթարկվել։ Նրանք ճայթրուկներով և քարերով հարվածել են ոստիկաններին, որոնք պատասխանել են մահակներով և արցունքաբեր գազով։
Օրենքը ստորագրելուց առաջ այն հաստատվել է Սահմանադրական խորհրդի կողմից։ Ավելին, այն ոչ միայն ուժի մեջ է թողել բարեփոխումը, այլև խստացրել։ Տուգանք է սահմանվել այն ընկերությունների համար, որոնք հրաժարվում են աշխատանքի ընդունել կենսաթոշակային տարիքի մոտ գտնվող մարդկանց:
Ակտիվիստներն ասում են, որ չեն դադարեցնելու բողոքի ակցիաները, իսկ մայիսի 1-ին նոր զանգվածային ցույց են խոստանում։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 450-ը
- Ֆրանսիայում ցուցարարները փակել են «Շառլ դը Գոլ» օդանավակայան տանող ճանապարհը
- Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ զանգվածային գործադուլներ և ցույցեր են սկսվում