Արամ Նիկոլյանն ազատ արձակվեց
Դիզայներ Արամ Նիկոլյանն ազատության մեջ է։ Նա արդեն դուրս է եկել ոստիկանության բաժանմունքից։ Ոստիկանական բաժանմունքի դիմաց հավաքված հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներն երևանյան բեմում Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանին ծափահարություններով դիմավորեցին։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ոստիկանության բաժնի մոտ լրագրողներին ասաց, որ ինչպես անհասկանալի պատճառներով ձերբակալվեց Արամ Նիկոլյանը, այնպես էլ անհասկանալի պատճառներով ազատ արձակվեց։
«Շատ լավ է, որ քննության հենց վաղ փուլում քննչական ստորաբաժանումն արձանագրեց հանցակազմի բացակայություն։ Նախնական տեղեկություններով, քրեական վարույթ չի նախաձեռնվի։
Այս պահին Արամ Նիկոլյանն ամբողջությամբ ազատ է արձակվել, քննչական ստորաբաժանումը քրեական վարույթ նախաձեռնելը մերժելու մասին որոշում է կայացրել, ուղարկվել դատախազի հաստատմանը»,- ասաց Ա. Կոչուբաևը։
Հիշեցնենք, որ Երևանում ապրիլի 14-ին Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը նախ այրել, ապա բեմից հեռացրել է Ադրբեջանի դրոշը։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել էր, որ Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, նախնական տեղեկություններով նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է ձերբակալված Արամ Նիկոլյանին տեսակցելու
- Փաստաբան. Նիկոլյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով
- Նարեկ Մանթաշյան. Արամ Նիկոլյանին ոստիկանության բաժին են տարել
- Իրավիճակը լավ չի ու խնդրում եմ իրեն չանհանգստացնել. Արամ Նիկոլյանի ներկայացուցիչ
- Երկրի ներսում սկսում է ինչ-որ բան եռալ. Օգտատերերն արձագանքում են Ադրբեջանի դրոշն այրելուն
- Հայտնվել են կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես են բեմից հեռացնում Ադրբեջանի դրոշը
- Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության մեկնարկին երևանյան բեմում այրել են, ապա հեռացրել Ադրբեջանի դրոշը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան