Երբ Մակրոնը հայտարարեց, որ հինգ տարի անց կգործարկեն Փարիզի Աստվածամոր տաճարը, բոլորը ծիծաղեցին
«Երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ հինգ տարի անց կգործարկեն Փարիզի Ասվածամոր տաճարը, բոլորը ծիծաղեցին։ Հիմա չեն ծիծաղում»,-գրում է BBC-ն։
Նման կարճ ժամանակահատվածում տաճարի վերականգնման խոստումը շատերին աբսուրդ էր թվում, սակայն այսօր այն այանքն էլ անիրտեսական չէ։
Տաճարի վերակառուցման գծով պատասխանատուն է՛Ժան-Լուի Ժորժելենը հայտարարել է, որ ողջ աշխարհի առաջ նման պատասխանատվություն են ստանձնել, ուստի նպատակին հասնելու համար միավորել են բոլորի գիտելիքը, փորձն ու ջանքերը։
Տաճարի գլխավոր ճարտարապետ Ֆիլիպ Վիլնյովն ասում է՝ չորս տարի առաջ հրդեհի ականատես լինելուց հետո աշխարհի ամենադժբախտ ճարտարապետն էր իրեն զգում։
«Բայց այսօր ես ամենաերջանիկն եմ։ Նայում եմ, թե ինչպես է այն վերածնվում մոխիրից փյունիկի պես»,-ասում է նա։
Նպատակը 2024 թվականի դեկտեմբերին նորաբաց Աստվածամոր տաճարում առաջին պատարագ մատուցելն է։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքները կավարտվեն 2024 թվականին. Մակրոն
- Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ գտնվող կամուրջներից մեկը լուսավորվել է Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների գույներով
- Ֆրանսիայի նախագահ Մակրոնն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար՝ ավերիչ հրդհից 2 տարի անց
- Հրդեհից հետո առաջին անգամ Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան համերգ
- Ֆրանսիան որոշել է Ռուսաստանին հրավիրել՝ մասնակցելու Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան