Սուրենյանց. Պետության վերացման ակտ ազգային խայտառակությունը տեղի է ունեցել թքելու օրը
Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Մարդիկ, ովքեր իրենց անտարբերությամբ կամ քաջալերանքով, աջակցեցին քաղաքացու վրա թքած Ալեն Սիմոնյանին, ընդամենը երկու շաբաթում «քաղաքակրթվել» են ու դատապարտում են Ադրբեջանի դրոշ այրած «հերոսին»:
Պետության վերացման ակտ ազգային խայտառակությունը տեղի է ունեցել թքելու օրը, երբ ձեզանից շատերի անտարբերության պայմաններում՝ պետությունը հավասարեցվեց լակոտակրատիայի:
Այ քաղքենիներ, հիմա ի՞նչ եք լիմոնի պես ճզմված պետության վարկից խոսում: Էս տղեն ընդամենը լակոտակրատիայի չափանիշներով «հայրենասիրություն» է արել՝ լրիվ տեղավորվելով օրվա իշխանության արժեքային համակարգի ու վարքաբանության կանոնների մեջ»։
Ավելի ուշ նա ավելացրեց.
«Ալեն Սիմոնյանը կարծում էր, որ «երևանցի տղա» լինելը ալիբի է՝ մարդու վրա թքելու համար, երեկվա երիտասարդը մտածել է, որ «հայրենասեր տղա» լինելը ալիբի է՝ թշնամու դրոշ այրելու համար:
Եթե Ալենը չի հասկացել, որ ինքը ոչ թե «երևանցի տղա»(հայաթի/ քուչի տղա) է, այլ երկրի միակ առաջնային մանդատ ունեցող ինստիտուտի ղեկավար ու դրա համար չի պատժվել, ապա շարքային մի դիզայներ հանգիստ կարող էր մտածել, որ այլևս պետություն չունենք ու վերադարձել ենք «հայրենասիրության» դրսևորման ոչպետական շրջան»։
Հարակից հրապարակումներ`
- «Քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահ ունեցող երկրի, ո՞ր վարկանիշի անկումից եք անհանգստացել»
- Երկրի ներսում սկսում է ինչ-որ բան եռալ. Օգտատերերն արձագանքում են Ադրբեջանի դրոշն այրելուն
- Եթե Տեր-Պետրոսյանը տխրահռչակ իրադարձություններից, իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է. Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան