Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության առանձին վարժությունների օղակների ձևում Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Դավթյանը հավաքել է 14,733 միավոր և գրավել երկրորդ տեղը: Առաջին տեղում Թուրքիայի ներկայացուցիչն է:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել էր Եվրոպայի առաջնության առանձին գործիքներից նժույգ-թափերի վարժության բրոնզե մեդալակիր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան