Վարդան Ոսկանյան. Իրանը շարունակում է «մտրակի» և «քաղցրաբլիթի» քաղաքականությունը Բաքվի բռնապետի նկատմամբ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բարբարոսական վարչախմբի և Իրանի արտգործնախարարների միջև երեկ տեղի է ունեցել հերթական՝ արդեն երրորդ, հեռախոսազրույցը։
Դատելով տարածված խիստ կարճառոտ պաշտոնական հաղորդագրություններից հարաբերությունների կարգավորման ասպարեզում առայժմ շոշափելի ձեռքբերումներ չկան, սակայն խոսվում է նույն մակարդակում երկկողմ հանդիպում կազմակերպելու հնարավորության մասին։
Սրան զուգահեռ, իրանական ԶԼՄ-ների, սոցցանցերի և նույնիսկ խորհրդարանական մակարդակներում չի դադարել Բաքվի բռնապետական վարչախմբի գործողությունները, մեղմ ասած, դատապարտող տեսակետների բավական հուժկու հոսքը։
Այս ամենը հաշվի առնելով, Իրանը շարունակում է «մտրակի» և «քաղցրաբլիթի» քաղաքականությունը Բաքվի բռնապետի նկատմամբ, որում, ի դեպ, առայժմ իրական որևէ «քաղցրաբլիթ» առվազն տեսանելի հատվածում չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Գիտնականները հայտնաբերել են Պարկինսոնի հիվանդության ռիսկի նոր գործոններ
- Վարդան Ոսկանյան. Հայաստանում մեկ օրակարգ պետք է լինի
- Վարդան Ոսկանյան. Հիմա բոլոր հնարավոր և անհնարին «թիզերը» թշնամու բռնազավթման մեջ են
- Վարդան Ոսկանյան. Իրանի հետ սահմանի մոտակայքում բարբարոսների նման ագրեսիվ վարքագիծը ուղիղ սպառնալիք է Թեհրանի համար
- Վարդան Ոսկանյան. Ինչ-որ մեկին դեռ զարմացնո՞ւմ է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները հերթական լկտիությունը
- Վարդան Ոսկանյան. Ադրբեջաներենն այժմ էլ ազդվում է պարսկերենից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին