Հալեպահայերը հավաք կանցկացնեն՝ ի աջակցություն Արցախի
Հալեպահայերն ի աջակցություն Արցախի զորակցության հավաք կանցկացնեն։
«Բոլորս, միասնական շարքերով մասնակցենք Արցախի զորակցության հավաքին։ Կիրակի, 16 ապրիլի, երեկյան ժամը 7։00-ին, Ազգ. Քարէն Եփփէ Ճեմարանի շրջափակի մէջ»,- նշված է «Գանձասար»-ի ֆեյսբուքյան էջում։
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզեր, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կոչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Մոտ չորս ամիս է` Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։
Հարակից հրապարակումներ`
- Շուշի քաղաքն Արցախի անբաժանելի մասն է. Արցախի ԱԳՆ
- Շրջափակված Արցախ. 1060 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
- Արցախի պետնախարար. Ցավոք շատերի հրապարակային հայտարարությունները չեն համընկնում ձեռնարկած քայլերի ու գործողությունների հետ
- Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
- Ադրբեջանը շարունակում է քաղաքակիրթ մարդկության աչքի առջև իրականացնել իր հանցավոր և ցեղասպան քաղաքականություն. Արցախի ԱԳՆ
- Ընտանիք, Պետություն, Եկեղեցի, ահա այս երեք հարթության վրա Աստված ուխտ է կնքել մեր ազգի հետ. Արցախի թեմի առաջնորդ
- Հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախում ավելի քան 300 խաչքար է հայտնաբերվել
- Քաղաքացիները գրում են, որ Արցախում նվազում է կտրոններով հատկացվող սննդամթերքի քանակը
- Արցախում նոր կտրոններ տրամադրելու մասին հայտարարությունը բարկացրել է արցախցիներին