Հայաստանում մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվն ավելացել է
Հայաստանում մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվն ավելացել է։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2022 թվականի տարեվերջի դրությամբ ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս։
Ըստ աղբյուրի՝ բոլոր երեխաներն էլ հայտնաբերվել են Երևանում։ Թափառաշրջիկ և մուրացիկ երեխաներից 4-ը մինչև 14 տարեկան են, 4-ը՝ 14-15 տարեկան։ Հայտնաբերված թափառաշրջիկ երեխաներից մեկն աղջիկ է։
Նշենք, որ 2021 թ-ին հանրապետությունում հաշվառվել է 7 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, իսկ 2020թ-ին` 4 անչափահաս:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան