Ֆեյսբուքում պտտվում է Աղազարյանի լկտի վարքը կանանց հետ հաղորդակցվելիս. Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Ֆեյսբուքում պտտվում է Աղազարյանի լկտի վարքը կանանց հետ հաղորդակցվելիս:
Հուսամ առաջիկա օրերին խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները գոնե Հովիկ Աղազարյանի այդ դեպքերով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես կգան»:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի անպարկեշտ բառապաշարի մասին երեկ ֆեյսբուքյան օգտատերերն էին ահազանգել։
«Facebook-ի օգտատերերն ահազանգում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի անպարկեշտ պահվածքի մասին:
Ի պատասխան օգտատերերից մեկի նամակին, որը պարզաբանում է խնդրել 5000 զոհի պատճառ դարձած Ադրբեջանի դրոշն այրելու համար ներողություն խնդրելու համար, Աղազարյանն արձագանքել է. «Ստի մաման ***, թե 5000»:
Մեկ այլ նամակի ի պատասխան Աղազարյանը սեռական բնույթի լկտի հայհոյանքներ է ուղղել նամակի հեղինակ կնոջ հասցեին»,- գրել է Aysor.am-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները սրտիկում են ու լայքում ինքն իրեն ամոթանք տվող Աղազարյանին
- Ռուբեն Մելքոնյանն Աղազարյանին հիշեցնում է հայտնի ֆիլմի հայտնի արտահայտությունը
- Հովիկ Աղազարյան. Ամոթ ինձ