Թուրքիայում մեր մարզիկների շնորհիվ երկու անգամ բարձրացվեց մեր եռագույնը և հնչեց մեր հիմնը. Ծառուկյան
ԲՀԿ նախագահ, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը գրում է.
«Մինչ հայ հասարակությունը բաժանված երկու մասի քննարկում է դրոշի հայտնի պատմությունը, Թուրքիայում մեր մարզիկների շնորհիվ այս պահի դրությամբ արդեն երկու անգամ բարձրացվեց մեր եռագույնը և հնչեց մեր հիմնը։
Արթուր Դավթյանը Թուրքիայում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում նվաճեց ոսկի, իսկ Վահագն Դավթյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Շնորհավորում եմ մեր տղաներին։
Ինչո՞ւ եմ հատուկ սա կարևորում. Որովհետև սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ գործին ճիշտ կպնելու, գրագետ մոտեցման դեպքում, լավ աշխատանքի դեպքում՝ հաջողություն անպայման լինում է։ Ու ոչ միայն սպորտում։ Կար մի լավ կարգախոս՝ Մեր խոսքը գործ է։
Հարակից հրապարակումներ`
- Համալիրում կախված թուրքիայի և ադրբեջանի դրոշները ևս պատռվել են արժանապատիվ հայերի կողմից. Մանուկյան
- Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի չեմպիոն
- EWF-ն արձագանքել է Երևանում՝ Ադրբեջանի դրոշն այրելուն
- Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
- Կարեն Հեքիմյան. Իսկ ի՞նչ կլիներ, եթե դրոշը չվառվեր
- Արամ Նիկոլյան. Եթե մարդիկ կան, որ կարծում են, ես չպետք է անեի դա, թող Ադրբեջանի դրոշը փակցնեն իրենց տանը
- Երկրի ներսում սկսում է ինչ-որ բան եռալ. Օգտատերերն արձագանքում են Ադրբեջանի դրոշն այրելուն
- Հայտնվել են կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես են բեմից հեռացնում Ադրբեջանի դրոշը