Ադրբեջանից հաղորդում են Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում «հերթական սադրանքի» մասին
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հերթական սադրանքն է կատարվել։
«Առաջնության կազմակերպիչները կախել են Ադրբեջանի և Թուրքիայի պատռված դրոշները։
Կադրերը տարածել են հայկական լրատվամիջոցները»,- գրել է ադրբեջանական լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ապրիլի 15-23-ն անցկացվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնություն։ Առաջնության բացման արարողությանը դիզայներ Արամ Նիկոլյան հենց բեմում այրում է Ադրբեջանի դրոշն ու հեռացնում այն։ Դրանից հետո նրան բերման էին ենթարկել, այնուհետև ազատ արձակել։
Հարակից հրապարակումներ`
- Համալիրում կախված թուրքիայի և ադրբեջանի դրոշները ևս պատռվել են արժանապատիվ հայերի կողմից. Մանուկյան
- «Բաքվի բռնապետի քարոզչամեքենան նախապատրաստել էր «մեր դրոշը ծածանվում է Իրավանում» գործողություն, որը տապալվեց»
- EWF-ն արձագանքել է Երևանում՝ Ադրբեջանի դրոշն այրելուն
- Կարեն Հեքիմյան. Իսկ ի՞նչ կլիներ, եթե դրոշը չվառվեր
- Արամ Նիկոլյան. Եթե մարդիկ կան, որ կարծում են, ես չպետք է անեի դա, թող Ադրբեջանի դրոշը փակցնեն իրենց տանը
- Երկրի ներսում սկսում է ինչ-որ բան եռալ. Օգտատերերն արձագանքում են Ադրբեջանի դրոշն այրելուն
- Հայտնվել են կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես են բեմից հեռացնում Ադրբեջանի դրոշը