Շրջանառվող տեղեկությունները հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին կեղծ են
ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեից հայտնում են.
«Շրջանառվող տեղեկությունները հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին կեղծ են: Տվյալ ապրանքները փաթեթավորված են հերմետիկ փակ արկղերում, հակառակ պարագայում մեկ օրվա մեջ ամբողջ խմբաքանակը կարող է փչանալ:
Յուրաքանչյուր ապրանք տեղում ստուգվում է և նոր թույլատրվում վաճառքի։ Ուստի, կարող եք հանգիստ կերպով կատարել գնումներ կտրոններով։
Կեղծ լուրերի տարածման մասով դիմել ենք ոստիկանությանը՝ պարզելու տարածողներին ու նրանց շարժառիթները»։
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից մի քանի անգամ հումանիտար բեռ է ուղարկվել Արցախ
- Ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել հրատապ հումանիտար հարցեր. Արցախի ԱԽ
- Արցախի նորանշանակ պետնախարարը խիստ քննադատության է ենթարկել հումանիտար բեռների տեղափոխման կազմակերպման եղանակները
- Ադրբեջանը ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերը․ Միրզոյան