Քաղաքական 14:59 17/04/2023 Հայաստան

«Հետք»-ը պարզել է՝ նախկին պաշտոնյաները չհայտարարագրված գույք ունեն Դուբայում

«Հետք»-ը գրում է.

«Դուբայը հայ օլիգարխների, քաղաքական գործիչների, պետական տարբեր պաշտոնյաների սիրելի վայրերից է։ Երբեմն նրանք իրենց զավակների հարսանիքներն են այնտեղ կազմակերպում, ծնուդներն են նշում, քաղաքական խորհրդակցություններ անցկացնում, գործարքների համար պայմանավորվածություններ ձեռք բերում, ծագած վեճերը հարթում: Նրանցից ոմանք ընտանիքներով այնտեղ Ամանորի տոներն են անցկացնում, նրանց կանայք` մեկնում առևտրի:

«Հետքի» ձեռքի տակ հայտնված նոր տվյալները ցույց են տալիս որոշ հայ պաշտոնյաների ու գործարարների՝ Դուբայում ունեցած անշարժ գույքի ծավալներն ու շքեղությունը: Այս անձանցից ոմանք Հայաստանում անցնում են տարբեր քրեական գործերով:

2018-ին «Հետքը» գրել էր Դուբայում գույք գնած մի քանի հայ գործարարների ու պաշտոնյաների մասին: Տվյալները ստացել էինք Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP, այս ցանցի անդամ է նաև «Հետքը») մեր գործընկերներից:

Այս անգամ ևս տվյալները ձեռք ենք բերել OCCRP-ից, որն իր հերթին, ինչպես նախորդ անգամ, դրանք ստացել է Վաշինգտոնում գործող C4ADS շահույթ չհետապնդող կազմակերպությունից, որն ուսումնասիրում է միջազգային հանցավորությունն ու կոնֆլիկտները:

Դուբայում գույք ունեցող հայերի թիվը բավականին մեծ է, բայց նրանցից ոչ բոլորն են հանրությանը հայտնի: Այս անգամ ընտրել ենք նախկին 4 բարձրաստիճան պաշտոնյայի, որոնք չեն հայտարարագրել Դուբայում իրենց ունեցվածքը, չնայած օրենքով նման պարտավորություն ունեին: 

Գագիկ Բեգլարյանը բնակարան է գնել Դուբայի հայտնի արմավենու վրա

Գագիկ Բեգլարյանի քաղաքական կարիերան ծաղկում էր 1990-ականների սկզբից մինչև 2016 թ.: 1993-1995 թթ. և 2012-ին մի կարճ ժամանակահատված նա ՀՀ խորհրդարանի պատգամավոր էր, 2002-2009 թթ. Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարն էր, 2009-2010 թթ.՝ Երևանի քաղաքապետը, 2012-2016 թթ. էլ զբաղեցնում էր տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը: Հիմա, սակայն, Հայաստանում Բեգլարյանի գործերը, մեղմ ասած, լավ չեն: ՀՀ իրավապահները երկու խոշոր գործ են նախաձեռնել նրա վերաբերյալ: 

Բեգլարյանը չի հայտարարագրել Դուբայի իր բնակարանը, Դատախազությունն էլ այն չի ներառել բռնագանձվող գույքի մեջ

Ինչպես տեսնում ենք, Դատախազության ներկայացրած բռնագանձման ենթակա անշարժ գույքը գտնվում է միայն Հայաստանում, սակայն «Հետքը» պարզել է, որ Գագիկ Բեգլարյանը գույք ունի նաև Դուբայում:

Մեր ձեռքի տակ եղած տվյալների համաձայն՝ նա այդ գույքը ձեռք է բերել 2008 թ.-ից մինչև 2018 թ. ընկած ժամանակահատվածում: Թե կոնկրետ երբ, դժվար է ասել: Նախկին պաշտոնյայի գույքը գտնվում է արմավենու տեսքով հայտնի «Palm Jumeirah» արհեստական կղզու ամենավերին մասում՝ «Balqis Residence» համալիրում: Բեգլարյանի բնակարանն այս համալիրի 7-րդ հարկում է, ընդհանուր մակերեսը 243 քմ է, ունի 3 ննջասենյակ, պատշգամբ (42 քմ): 

Գագիկ Բեգլարյանի նախկին պաշտոնյա եղբայրը ևս տուն է գնել արմավենու վրա 

Գագիկ Բեգլարյանի կրտսեր եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, ևս բնակարան է ձեռք բերել Դուբայում: Գույքը նա գնել է 2007-2017 թթ.  միջակայքում: Հ. Բեգլարյանը պետական պաշտոնյա էր 2005-2012 թթ., երբ զբաղեցնում էր «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի, այնուհետ՝ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետի պաշտոնը: 2014-2017 թթ. կրտսեր Բեգլարյանը ՀՀ քաղաքաշինության նախարարի, ապա՝ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալն էր, իսկ 2017-2019 թթ.՝ ԱԺ պատգամավոր:

Նա անշարժ գույք է գնել «Palm Jumeirah»-ի «ցողունի» վրա գտնվող «Fairmont Palm Residence» համալիրի հյուսիսային մասնաշենքում՝ «The Residences North»-ում: Բեգլարյանի տունը 8-րդ հարկում գտնվող բնակարան է, որի մակերեսը 160 քմ է, ունի 2 ննջասենյակ, պատշգամբ (18 քմ): Նախկին պաշտոնյան նաև մեքենայի կայանատեղ ունի այստեղ: Դուբայի կադաստրի գնահատմամբ՝ «Palm Jumeirah»-ում գտնվող և 2 ննջասենյակ ունեցող բնակարանի վարձակալության տարեկան վճարը կարող է լինել 134.000-164.000 արաբական դիրհամ (36-45 հազ. դոլար), որը չի ներառում կոմունալ ծառայությունների վճարները: Այդուհանդերձ, ներկա պահին Հ. Բեգլարյանի բնակարանը վարձակալ չունի: Շեշտենք, որ մինչ օրս հենց Հակոբ Բեգլարյանն է տան սեփականատերը: 

Նախկին պատգամավորը 2 բնակարան ունի Դուբայում

Հրանտ Դավթյանն այն հայերից է, որոնք Դուբայում համեմատաբար շուտ են գույք ձեռք բերել: Հիշեցնենք, որ նա ԱԺ պատգամավոր է եղել 2012-2017 և 2018-2019 թթ.: Դավթյանի արաբական ունեցվածքի մասին գրել էինք 2018-ի աշնանը: Սակայն անդրադարձել էինք այն ժամանակ դեռևս պաշտոնավարող Դավթյանի միայն մեկ բնակարանին, քանի որ մյուսի մասին տեղեկություններ չունեինք:

Բնակարաններից մեկը Դավթյանը հայտարարագրել էր «Հետքի» հարցերից հետո։

Դուբայում գույք է ձեռք բերել նաև Հրանտ Դավթյանի եղբայրը

Հրանտ Դավթյանի եղբայրը՝ Հովհաննես Դավթյանը, Դուբայում բնակարան է գնել 2009-2013 թթ. ընթացքում (Դավթյանները հաշվառված են Էջմիածնի նույն հասցեում): Գույքը գտնվում է «Jumeirah Village Circle» շրջանի «Seasons Community» բնակելի թաղամասում: Թաղամասն ունի 2 կլաստեր՝ «Ամառ» («Seasons Community Summer») և «Աշուն» («Seasons Community Autumn»): Հովհ. Դավթյանի տունը «Ամառ» կլաստերում է: 3-րդ հարկում գտնվող գույքի մակերեսը 56 քմ է, ունի 1 ննջասենյակ, պատշգամբ (9 քմ), Դավթյանը նաև ավտոկայանատեղի սեփականատեր է: 

Սամվել Ալեքսանյանն ու Շողերինա Մկրտչյանը Հրանտ Դավթյանի հարևաններն են

Մեծահարուստ գործարար Սամվել Ալեքսանյանը ԱԺ պատգամավոր էր 2003-2019 թթ.: Նա և կինը՝ Շողերինա Մկրտչյանը, վերը հիշատակված «Trident Grand Residence»-ում բնակարան են ձեռք բերել 2012-2014 թթ. միջակայքում: Ամուսինները Հրանտ Դավթյանի անմիջական հարևաններն են:

Ալեքսանյանի ու Մկրտչյանի տան մակերեսը 202 քմ է, ունի 3 ննջասենյակ, պատշգամբ (34 քմ), ամուսինները նաև 2 հատ ավտոկայանատեղ ունեն: Բնակարանը հանձնված է վարձակալության: Ըստ Դուբայի կադաստրի՝ Դուբայ Մարինա շրջանում 3 ննջասենյակ ունեցող բնակարանի վարձակալության տարեկան վճարը կարող է լինել 147.000-179.000 արաբական դիրհամ (40-49 հազ. դոլար): Ինչ վերաբերում է վաճառքի գներին, ապա «Trident Grand Residence»-ում այսօր կարելի է 3 ննջասենյակ և շուրջ 200 քմ մակերես ունեցող բնակարան գնել 4,2 մլն արաբական դիրհամից սկսած (1,1 մլն դոլար):

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացել ենք, որ ո՛չ Ս. Ալեքսանյանը, ո՛չ նրա կինը երբևէ չեն հայտարարագրել Դուբայում գտնվող անշարժ գույք: Սա, ըստ էության, իրավական խնդիրներ կառաջացնի նրանց համար, քանի որ առնվազն 2014 թ. նրանք արդեն այդ բնակարանի տերերն էին, սակայն այդպես էլ չեն հայտարարագրել գույքը մինչև 2019 թ. հունվար, երբ Ալեքսանյանը վայր է դրել մանդատը։

Դատախազությունը չի ասում, թե արդյոք ուսումնասիրում է Ալեքսանյանի, Բեգլարյանի ու Դավթյանի ունեցվածքը

«Հետքը» ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էր, թե արդյոք ուսումնասիրում է Սամվել Ալեքսանյանի, Հակոբ Բեգլարյանի, Հրանտ Դավթյանի ունեցվածքը ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում: Խնդրել էինք հնարավորության դեպքում տրամադրել բռնագանձման ենթակա գույքի ցանկը կամ թեկուզ հայտնել, թե արդյոք այդ ցանկում առկա է Դուբայ քաղաքում գտնվող գույք:

Դատախազությունից փոխանցել են, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համաձայն՝ անձին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրության առկայության կամ բացակայության փաստը գաղտնի է, հետևաբար՝ տեղեկատվություն չի կարող տրամադրվե»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 



 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
11:09 26/11/2024

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}