«Ալեքս տեքստիլից» մեկնաբանում են ընկերության փակվելու մասին լուրերը
Այսօր ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել, որ հագուստի արտադրությամբ զբաղվող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը փակվում է։
Համապատասխանո՞ւմ է տեղեկատվությունն իրականությանը, ո՞րն է փակվելու պատճառը։ Այս ու այլ հարցերի վերաբերյալ Panorama.am-ը մեկնաբանություն խնդրեց «Ալեքս Տեքստիլ» ընկերությունից։
«Մենք չենք փակվում, աշխատում ենք բնականոն հունով, չգիտենք, թե ով է նման լուրեր տարածել։ Մենք ոնց աշխատել ենք, նույն ձևով աշխատում ենք, որևէ փոփոխություն չկա»,-ասաց ընկերության գուլպաների արտադրության պետ Արմեն Հովսեփյանը։
Նա վստահեցրեց՝ իր խոսքը վերաբերում է ոչ միայն գուլպաների արտադրությանը, այլև ողջ ընկերությանը.
««Ալեքս տեքստիլ»-ն ընդհանրապես չի փակվում»։
Հիշեցնենք, որ այն պատկանում է գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ Բոլոր իշխանությունների օրոք նրա բիզնեսին տրվել են արտոնություններ։ Չնայած դրան, օրեր առաջ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ում ներդրվել է «1C» առևտրային ծրագիրը, այն համակցել է էլեկտրոնային սերվերային համակարգին և սերվերային համակարգն ու դրա պարունակած՝ «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ի և այլ կազմակերպությունների իրական շրջանառությունների վերաբերյալ տվյալները թաքցրել իր հաշվառման հասցեի նկուղում։
Ըստ ՔԿ-ի, այդ կերպ «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ տնօրենը, տիրապետելով ընկերության կողմից արտադրված և իրացված ապրանքների իրական շրջանառությանը, ընկերության գլխավոր հաշվապահի հետ նախնական համաձայնությամբ և արտադրամասի պետի, ինչպես նաև ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող վերոնշյալ ընկերության հիմնադրի օժանդակությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ ավելացված արժեքի հարկ և շահութահարկ չվճարելու նպատակով, որը տույժերով հանդերձ կազմել է 1.144.765.709 ՀՀ դրամ, 2019թ. սեպտեմբեր ամսից 2023թ. փետրվար ամիսը ներառյալ թաքցրել են «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերության հարկվող գործարքների մի մասը և հարկման օբյեկտը։
«Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ պատասխանատու անձինք իրենց մեղավոր են ճանաչել, և պատճառված վնասը վերականգնելու նպատակով լրացուցիչ հաշվարկված 1.144.765.709 ՀՀ դրամ հարկային պարտավորությունների գումարը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՊԵԿ-ը նաև «Ալեքս»-ի հետևից գնաց
- Մեղադրանքներ են ներկայացվել «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ տնօրենին, աշխատակիցներին և նրանց օժանդակած այլ ընկերության սեփականատիրոջը
- Կառավարությունն այսօր «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ին 173 մլն դրամի մաքսատուրքի արտոնություն կտա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան