Հայաստանի կողմից գերմանական ապրանքների ձեռքբերման ծավալները կասկածներ են հարուցել արևմուտքում
Գերմանական ապրանքների արտահանման բումը կասկածելի է թվում արևմուտքին։ Այս մասին գրում է Spiegel-ն ու նկատում, որ Գերմանիայից արտահանումներն ավելացել են դեպի Թուրքիա ու Ռուսաստանի հարևան պետություններ։ Սա հիմք է տալիս կասկածելու, որ գերմանական ապրանքները վերավաճառվում են Մոկվային, որն այս պահին գտնվում է արևմտյան պատժամիջոցների ներքո։
Նյութում առանձին անդրադարձ կա Հայաստանին, որը երկու տարում չորս անգամ մեծացրել է դեպի Ռուսաստան արտահանման ծավալները՝ հասցնելով մոտ 2.5 մլրդ դոլարի։ Բացի ավանդական մրգերից, գինուց ու կոնյակից, վերջին տարում Հայաստանը սկսել է արտահանել ամեն տեսակի բարձր տեխնոլոգիական ու արդյունաբերական ապրանքներ։
Հոդվածի հեղինակներն ուշադրություն են հրավիրել փաստին, որ 2022-ին Հայաստանը ռուսաստանցի սպառողին է հասցրել 460 մլն դոլարի էլեկտրական սարքավորումներ։ Տեխնիկայի վաճառքի ծավալն ավելացել է 14 մլն դոլարով՝ հասնելով 158 մլնի։
Անցած տարվա դեկտեմբերին գերմանական ընկերությունների արտահանման եկամուտը հայկական բիզնեսից 287%-ով բարձր է եղել 2018-2020 թվականների միջին ցուցանիշից։ Բացի Հայաստանից, Ղազախստանը նույնպես սկսել է ավելի շատ գերմանական ապրանքներ գնել։
Spiegel-ը գրում է՝ գերմանական բիզնեսի ներկայացուցիչները նշում են, որ առևտրի բումը կարելի է բացատրել այլ գործոններով։ Մասնավորապես, մինչ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունները, գերմանական շատ ընկերություններ օգտագործում էին Ռուսաստանը որպես բաշխիչ կենտրոն, որտեղից ապրանքները առաքվում էին Երևան և Աստանա։ Քանի որ դա այլևս հնարավոր չէ պատժամիջոցների պատճառով, առաքումները կատարվում են անմիջապես այդ երկրներ։ Բացի այդ, Հայաստանում և Ղազախստանում պոտենցիալ հաճախորդների թիվը մեծացել է Ռուսաստանից միգրանտների մեծ թվի պատճառով։
Այսքանով հանդերձ, Spiegel-ը նշում է, որ այս պատճառները դժվար թե հիմնավորեն գերմանական ապրանքների նման վաճառքը Ռուսաստանի Դաշնությանը հարևան երկրներին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան