Աղազարյանն իրավապահներին չի դիմել ու չի պատրաստվում դիմել
Երկու օր է ֆեյսբուքյան օգտատերերը տարածում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ նամակագրությունից հատվածներ, որոնցում պատգամավորի կողմից հայհոյանքներ են հնչեցնում իրեն գրող օգտատերերի ու նրանց հարազատների հասցեին։
Hraparak.am-ի հետ զրույցում երեկ Հ.Աղազարյանը ասել էր. «Հանգստյան օրերին իմ էջ չեմ մտել, ուսանողական ընկերներով Քանաքեռավանում հավաքույթ էինք կազմակերպել, չեմ հերքում՝ գրառումն իմն է, բայց մեսենջերից չեմ օգտվել։ Հավանաբար ինչ-որ մեկը զուգահեռ օգտագործել է մեսենջերս, գուցե էջս կոտրել են, խնդրել եմ օգնականս պարոլը փոխի»։
Panorama.am-ը մի քանի հարցով դիմեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին։
Panorama.am-Պարոն Աղազարյան, երեկ ասել էիք, որ ձեր մեսինջերի էջը հնարավոր է կոտրել են։ Դիմե՞լ եք այդ հարցով իրավապահներին։
Հովիկ Աղազարյան-Ի՞նչ է նշանակում հնարավոր է կոտրել են։
Panorama.am-Դուք եք ասել՝ «գուցե էջս կոտրել են»։
Հովիկ Աղազարյան-Մյուս տարբերակը ո՞րն է, եթե չեն կոտրել։
Panorama.am-Ես ձեզ հարցնում եմ՝ կոտրել են, դիմե՞լ եք իրավապահներին։
Հովիկ Աղազարյան-Չէ, դուք ձեր հարցը կոռեկտ ձևակերպեք։
Panorama.am-Ես ձեր խոսքն եմ մեջբերել՝ «գուցե էջս կոտրել են»։ Եթե կոտրել են, դիմե՞լ եք իրավապահներին։
Հովիկ Աղազարյան-Գուցե էջս կոտրել են, հակառակը ո՞րն, որ չե՞ն կոտրել։
Panorama.am- Հիմա հարցնում եմ՝ դիմե՞լ եք իրավապահներին ձեր էջը կոտրելու հարցով։
Հովիկ Աղազարյան-Չէ։
Panorama.am-Իսկ ինչո՞ւ։
Հովիկ Աղազարյան-Բայց ինչո՞ւ պետք է դիմեմ, որ։
Panorama.am-Որպեսզի վերականգնեն, նմանատիպ դեպքեր չկրկնվեն։
Հովիկ Աղազարյան-Մենք վերականգնել ենք, արդեն պարոլը փոխել ենք, պաշտոնական բաներ ենք դրել։
Panorama.am-Պարզվեց՝ ո՞վ է կոտրել։
Հովիկ Աղազարյան-Չէ։
Panorama.am-Իրավապահներին չեք դիմելու։ Այսինքն, ձեզ հետաքրքիր չէ ո՞վ է կոտրել։
Հովիկ Աղազարյան-Չէ, ես ժամանակ չունեմ դրա վրա ծախսեմ։ Առանց այդ էլ իրավապահներն այնքան ծանրաբեռնված են, մի հատ էլ պարզեն, թե ով է նման հիմարություններ դուրս տվել։
Հարակից հրապարակումներ`
- Ֆեյսբուքում պտտվում է Աղազարյանի լկտի վարքը կանանց հետ հաղորդակցվելիս. Բաբայան
- Ադրբեջանցիները սրտիկում են ու լայքում ինքն իրեն ամոթանք տվող Աղազարյանին
- Ռուբեն Մելքոնյանն Աղազարյանին հիշեցնում է հայտնի ֆիլմի հայտնի արտահայտությունը
- Հովիկ Աղազարյան. Ամոթ ինձ
- «Ժողովուրդ». Իրավապահները հասկացան, որ ՔՊ-ական Աղազարյանը, մեղմ ասած, սարքել էր վաճառական քաղաքացու գլխին
- «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը որոշել է մինչև վերջ պայքարել փողոցային առևտրի դեմ
- Հովիկ Աղազարյանի գործով ձերբակալված կարտոֆիլ վաճառողն ազատ է արձակվել
- Իրավաբան. Տեսնես իր խմբակցության քանի՞ պատգամավորի գլխի է քացով խփել Աղազարյանն ապօրինությունների համար
- Աղազարյանին վիրավորողը ձերբակալված է, հղի կնոջը մահ պատճառածը՝ ազատության մեջ
- Աղազարյանը տուժող է ճանաչվել, մեկ անձ ձերբակալվել է
- «Հրատապ. Աղազարյան Հովոն գոտեմարտի էր բռնվել Տիգրանյան փողոցի կարտոֆիլ վաճառողների հետ»
- Լիլիթ Գալստյանը՝ Հովիկ Աղազարյանի մասին. Այս ինչ վիրտուոզ սելեկցիայի արդյունք եք դուք, շշմելու է
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր