Արման Երիցյանի և Կարեն Հակոբյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն): Panorama.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանից։
Իրականացվում է քննություն: Գ.Աբրահամյանը հայտնեց, որ նրանք երկուսն էլ ազատ են արձակվել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էր հայտնել, որ Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպան. Պարեկները կոտրել են Կարենի ակնոցն ու աչքերի մեջ ինչ որ հեղուկ են պզացրել
- Բերման են ենթարկվել կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը. իրավապաշտպան