Չեմ տեսել, որ որևէ միտինգ նվիրված լինի օդի աղտոտվածությանը. Քաղաքացիները՝ Երևանի փոշու մասին
Ողջ աշխարհում օդի աղտոտվածության պատճառների առաջնային խմբում են գործարանների աշխատանքի հետևանքով օդ արտանետված թափոնները, մեքենաների վառելիքի մնացորդները և քաղաքներում ծառերի ու թթվածին ապահովող սաղարթի բացակայությունը։
Իսկ թե ի՞նչ կարծիք ունեն Երևանի քաղաքացիները՝ ծառահատումների ֆոնին, իրենց քաղաքի օդի աղտոտվածության վերաբերյալ և ի՞նչ ուղիներ են տեսնում խնդիրը լուծելու համար, հարցման միջոցով փորձել է պարզել Panorama.am-ը։
«Օդը ահավոր կեղտոտ է, շատ զարմանալիորեն մենք դեռ համեստաբար լռում ենք, և այսքան ժամանակ չեմ տեսել, որ որևէ միտինգ նվիրված լինի օդի աղտոտվածությանը։
Պետք է հին մեքենաների հարցերը լուծվի. Դիզվառելիքի հետ է կապված, որ օդը կեղտոտվում է։ Շինարարությանը լավ չեն հետևում, որ պայմաններն էնպես անեն՝ փոշին օդ չբարձրանա։ Ես կենտրոնի բնակիչ եմ, ամբողջը շինանարություն է և այդ փոշին ողջ շրջապատում է»,- ասաց քաղաքացին։
Հարցվողներից շատերը բողոքեցին հին մեքենաներից և քաղաքի տարբեր հատվածներում կատարվող շինաշխատանքներից՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը սրում են նաև իրականացվող ծառահատման աշխատանքները։
Հարակից հրապարակումներ`
- Ահազանգ. Երևանի կենտրոնում գտնվող հերթական կանաչապատ տարածքը երեխաներից ու բնակիչներից կբռնազավթվի
- Կրկին ահազանգ՝ Երևանում նոր ծառահատումների մասին
- Հայտնաբերվել են օդն աղտոտող բեռնատարների վարորդներ
- Lancet. Աղտոտված օդն ազդում է աշխարհի բնակչության 99%-ի առողջության վրա
- Երևանի օդում թռչող սերմերի մասին
- 129 հա մակերեսով նոր թաղամասը կառուցվում է հաղթանակցիների առողջության հաշվին
- Հետազոտություն. Ամենաաղտոտվածը Ալավերդի համայնքն է
- Երևանի օդում նկատվող մշուշը պայմանավորված է Արաբական երկրներից քամու բերած ավազափոշիով
- «Երևանի օդային ավազանը կորցրել է իր ինքնամաքրման հատկությունը»