Իրանցի տեխնոլոգներին հաջողվել է մշակել հակասառեցման եղանակ մարդատար և ռազմական ինքնաթիռների համար
Իրանցի հետազոտողները նանո հավելումների միջոցով մշակել են հակասառեցման և սառցազրկման եղանակ ռազմական և մարդատար ինքնաթիռների թափքի համար:
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ուղևորատար և ռազմական ինքնաթիռների հակասառեցման եղանակի նախագծի հետազոտող՝ Նասիմ Նայեբ Փաշային, անդրադառնալով Իրանում արտադրվող ինքնաթիռների հակասառեցման առավելություններին, ասել է
«Երբ օտարերկրյա պետությունների կողմից պատրաստված փոքր քանակությամբ հակասառեցնող նյութ մնում է օդանավի թափքի վրա,թռիչքի և ցածր ջերմաստիճանի ժամանակ այն վերածվում է գելի և ժամանակի ընթացքում օդանավի մակերեսին կոռոզիա է առաջացնում,դա այն դեպքում ,երբ այս նախագծում արտադրված նյութը նանոմասնիկների ավելացման պատճառով, մեծապես նվազեցնում է այս խնդրի պատճառով առաջացած կոռոզիայի չափը»։
Ինքնաթիռի թափքի անտիֆրիզը, որը հատուկ արտադրանք է և աշխարհում ընդամենը 5 արտադրող ունի, բրիտանական ընկերությունը այն չի տվել Իրանին, այս երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան