Այսօր գորգ դուրս կգա հայաստանցի 5 մարզիկ
Ազատոճային ըմբիշներն այսօրվանից սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ):
Այսօր՝ մրցումային առաջին օրը, Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ:
Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը: Ազատոճայիններից հետո մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան