Քաղաքապետարանի «սև խոռոչը»
Գործակարգավարական նիստը վարող Տիգրան Ավինյանն այսօր ներկայացրեց նաև Հայկ Մուրադյանին։ Վերջինը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
«Սա երևի թե քաղաքապետարանի ամենածանրաբեռնված վարչությունն է, շատ դեպքերում մենք ունենք խնդիրներ ժամկետանց գրությունների հետ կապված։ Ժամանակ կար, որ մենք այդ վարչությունը կոչում էինք «սև խոռոչ»»,-ասաց Ավինյանը։
Նա, «ջանով» դիմելով Մուրդայանին, հույս հայտնեց, որ վարչույթունում առկա խնդիրները տրամաբանական ժամկետի մեջ կլուծվեն, ապա շնորհավորեց ու հաջողություն մաղթեց։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան