Սուդանի հայկական եկեղեցու մոտ թեժ բախումներ են
Սուդանի հայկական միակ եկեղեցին հայտնվել է հակամարտող ուժերի թեժ բախումների կենտրոնում։ Այս մասին «Արևելք»-ին հայտնել են Սուդանի մայրաքաղաք Խարթում ապրող մեր հայրենակիցները։
Հաղորդվում է, որ մինչև այս պահը եկեղեցին վնասներ չի կրել։
Սուդանում արդեն երրորդ օրն է բախումներ են ընթանում արագ արձագանքման ուժերի և երկրի կանոնավոր բանակի միջև։ Կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ։
Սուդանի հայկական համայնքը սփյուռքի ամենափոքր համայնքներից է, այնտեղ ապրում է շուրջ 15 հայ։
Սուտանի հայոց եկեղեցիին շուրջ ծանր բախումներ @arevelk1 pic.twitter.com/hwUSNOGh6A
— arevelk.am (@arevelk1) April 17, 2023
Հարակից հրապարակումներ`
- Բախումներից հետո Սուդանի օդանավակայանը դադարեցրել է թռիչքները
- Սուդանում ցույցերը շարունակվում են
- Սուդանում քաղաքական ճգնաժամ է․ ի՞նչ է հայտնի
- Սուդանում ցուցարարները դադարեցրել են օդանավակայանի աշխատանքը