Աշոտ Հակոբյանն ընտրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրեն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի որոշմամբ Աշոտ Ռոբերտի Հակոբյանն ընտրվել է Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն։ Այս մասին տեղեկացնում են ընկերությունից։
«Աշոտ Հակոբյանը ծնվել է 1964 թ. հունիսի 29-ին: Ավարտել է Մոսկվայի Ի. Մ. Գուբկինի անվան նավթի և գազի արդյունաբերության պետական ինստիտուտի գազանավթատարերի, գազապահեստարանների և նավթապահեստարանների նախագծման և շահագործման բաժինը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում»,- նշված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կայքում:
Կենսագրությունն՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա