Քաղաքացիները ՔԿ խոսնակին հուշում են՝ ինչի վրա է պետք ողբալ
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ դատապարտել է դիզյաներ Արամ Նիկոլյանի՝ երևանյան բեմում ադրբեջանական դրոշն այրելու քայլը։ Ի պատասխան՝ մի քանի տասնյակ օգտատերեր հուշել են, թե ինչի վրա պետք է ողբա Գոռ Աբրահամյանը։
Նա մասնավորապես գրել է.
«Ողբամ այն ազգին, որի արժանապատվությունը լաթի կտոր այրելով է փրկվում կամ վերականգնվում»։
Ահա արձագանքներից մի քանիսը.
«Ողբացեք Ձեր համակարգի համար, որ դառել եք մի փալասի կամակատարը; Ավելին չեն գրում, որովհետև իմաստ չկա․․․»։
«Ողբա ինքդ քեզ, քանի որ ծառայում ես թրքահպատակ հարճերի իշխանությանը ... ուրի՞շ...»։
«Ողբամ ազգի այն հատվածին,որ արժանապատվություն չունի,այն է ՝փրկելու բան էլ չունի»։
«Իսկ ով ա ասել որ դրանով արժանապատվություն ա փրկվում, որ դու էլ ողբում ես»։
«դե հա, բա ինչ, եթե թշնամու դրոշը ծածանվում է Շուշիում, Հադրութում, Քարվաճառում, Հայաստանում գտնվող տասնյակ ադրբեջանական մարտական դիրքերում, ի՞նչ կլիներ, եթե Երևանում էլ ծածանվեր...»։
«Ողբացեք իրավապահ համակարգի չգոյության, մարդու իրավունքների չգոյության, ողբացեք շուտով եվրոդատարանի վճիռների բազմապատկման հնարավորության համար, մարզերում պրակտիկանտ դատավորների կիսատ գործերից ծնված արդարադատության չգոյության համար ,դրոշ հասկացությանը լաթի կտոր անվանողը, սեփական երկրի դրոշն էլ չի հագի ,թե բա եռագույնը մակսայինում թարս էր կախած»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան