
Պենտագոն. ԱՄՆ-ից կպահանջվի մեկուկես տարի՝ F-16 կործանիչները Ուկրաինային մատակարարելու համար
ԱՄՆ-ից կպահանջվի մեկուկես տարի՝ Ուկրաինային F-16 կործանիչներ մատակարարելու համար, եթե նման որոշում կայացվի։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը։
«Մենք կարող էինք ամբողջ գումարը ծախսել F-16-ների վրա, և այդ ինքնաթիռները կժամանեն մեկուկես տարվա ընթացքում»,- ասել է նա առցանց ելույթի ժամանակ, որը կազմակերպել էր Foreign Policy-ը։
Քալը հավելել է, որ եթե Վաշինգտոնը որոշի կործանիչներ ուղարկել Կիև, ապա դրանք չեն օգնի Ուկրաինային՝ գարնանային և ամառային հարձակողական գործողություններում։