«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանին և հավաքականին
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը, փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, հավաքականի մյուս անդամները՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, վերադարձել են Թուրքիայից, որտեղ մասնակցում էին մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը:
Մարմնամարզիկներին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին զուռնա-դհոլով։ Առաջնության մեդալակիրներին դիմավորելու էին եկել ծնողները, ընտանիքի անդամները, ընկերները, մարզասերներ, պաշտոնյաներ։
Արթուր Դավթյանի ամենամեծ երկրպագուն նրա դուստրն է, նա օդանավակայանում փորձում էր առաջինը գրկել չեպիոն հայրիկին։
Հիշեցնենք, որ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը Թուրքիայում Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ փուլում դարձավ Եվրոպայի չեմպիոն հենացատկ վարժությունում։ Դավթյանը վաստակեց 15.033 միավոր: Նա որակավորման փուլը ևս հաղթահարել էր ամենաբարձր՝ 15.066 միավորով: Այս հաղթանակի շնորհիվ, Թուրքիայում հնչեց Հայաստանի օրհներգն ու բարձրացվեց Հայաստանի դրոշը։
Սպորտային մարմնամարզության երիտասարդական աշխարհի 2- րդ առաջնությունում և Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հայ մարմնամարզիկները գրանցել են աննախադեպ արդյունք:
Նախ փայլեցին երիտասարդները. Համլետ Մանուկյանը դարձավ կրկնակի չեմպիոն (նժույգ թափեր, օղակներ), Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն (նժույգ թափեր):
Այնուհետև մեծահասակները. Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի չեմպիոն ( հենացատկ), բրոնզե մեդալակիր ( նժույգ թափեր), Վահագն Դավթյան՝ (օղակներ) արծաթե մեդալակիր: Այսպիսով, Վահագն Դավթյանը երկրորդ անգամ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց։
Հիշեցնենք, որ 2022թ-ի նոյեմբերի 6-ին Արթուր Դավթյանը դարձել է Աշխարհի չեմպիոն։ Նա անկախ Հայաստանի պամության աշխարհի առաջին չեմպիոնն է։
Այդ հաղթանակից հետո մարմնամարզիկը խոստացել էր, որ ձգտելու է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան