Արթուր Ղազինյան. Հայաստանի միջազգային վարկանիշին ամենամեծ հարվածը հասցվել է 2021թ հունիսի ընտրությումների արդյունքներով
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Երևանում Ադրբեջանի դրոշը այրելով Հայաստանի միջազգային վարկանիշը ոչ միայն չի տուժել, այլ բարձրացել է, քանի որ Հայը ցույց է տվել աշխարհին, որ մենք ունենք ազգային ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈւՆ և պատրաստ չենք մեր մայրաքաղաքում ընդունել 3 տարի առաջ մեր վրա հարձակված, միջազգային մարդասիրական բոլոր նորմերը խախտած և միջազգային ահաբեկչության բուն դարձած պետության դրոշը:
Տուժել է միայն իշխանության վարկանիշը, այն էլ որպես «խաղաղության կեղծ օրակարգի» տեղական օպերատոր: Ադրբեջանի դրոշը Երևանում այրելն ու դրա հանրային լայն աջակցությունը «խաղաղության դարաշրջանի» իրական շահառուներին ցույց տվեց, որ Հայ հասարակությունը չի ընդունում 44-օրյա դավադիր պատերազմի և դրան հաջորդած մի քանի ագրեսիաների արդյունքները, չի հաշտվել պարտության ու ստորացման հետ և պատրաստ է պայքարել իր հայրենիքի համար:
Հ.Գ. Հայաստանի միջազգային վարկանիշին ամենամեծ հարվածը, իմ ընկալմամբ, հասցվել է 2021թ հունիսի ընտրությումների արդյունքներով, երբ մարդկության պատմության մեջ առաջին երկիրը դարձանք, որն իրեն իշխանություն կարգեց պատերազմը պարտված, դավաճանության մեջ մեղադրվող քաղաքական խմբակին»։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Նիկոլյանը վառել է դրոշ հանուն որի... Իշխանյան
- էս դրոշի պատմության մեջ մի հատ շատ ցինիկ, բայց դրանից էլ ավելի խնդալու պահ կա. Էլիբեգովա
- Սուրենյանց. Պետության վերացման ակտ ազգային խայտառակությունը տեղի է ունեցել թքելու օրը
- «Քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահ ունեցող երկրի, ո՞ր վարկանիշի անկումից եք անհանգստացել»
- Անի Սամսոնյանը՝ Նիկոլյանին. Դուք հերոս չեք
- Դավիթ Թումասյան. Արամ Նիկոլյանի արարքում խուլիգանության հանցակազմը բացակայում է
- Արամ Նիկոլյան. Եթե մարդիկ կան, որ կարծում են, ես չպետք է անեի դա, թող Ադրբեջանի դրոշը փակցնեն իրենց տանը
- Աշոտյան. Նիկոլյանն իրականում վառեց ոչ թե Ադրբեջանի, այլ նիկոլականության սիմվոլը
- Երևանցի թքող տղան ներողություն խնդրեց