Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը Եվրոպայի չեմպիոն է
Երևանում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Սահակյանը Հայաստանի հավաքականի առաջին ոսկին նվաճեց։
Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (145+175 կգ) նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Գոռ Սահակյանը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև հրում և պոկում վարժություններում։
Պոկում վարժությունում նա առաջին տեղը գրավեց 145 կգ. արդյունքով, հրում վարժությունում՝ 175 կգ արդյունքով։
Այս քաշային կարգում երկամարտի արծաթե մեդալին արժանացել է Իսպանիայի ներկայացուցիչ Խուան Էրնանդեսը՝ 305 կգ արդյունքով, լավագույն եռյակը եզրափակել է Թուրքիայի ներկայացուցիչ Կաան Կահրիմանը՝ 301 կգ արդյունքով:
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը երեկ բրոնզե մեդալ էր նվաճել՝ երկամարտի 196 կգ արդյունքով (87+109 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել էր փոքր բրոնզե մեդալներին:
Վաղը՝ ապրիլի 18-ին, Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա միայն Անուշ Արշակյանը՝ հանդես գալով կանանց B ենթախմբի 64 կգ քաշայինների կարգում: Մրցումների մեկնարկը 11:30-ին է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին