Հասարակություն 17:22 17/04/2023 Հայաստան

ԿԲ-ն արձագանքեց կենսաթոշակային ֆոնդերի նվազման պատճառների մասին Panorama.am-ի հարցմանը

 ՀՀ քաղաքացիներն ահազանգում են, որ կենսաթոշակային ֆոնդերում իրենց կուտակած գումարները պակասում են: Մասնավորապես նրանք փաստում են, որ 2022 թվականին 8%-ով պակասել են իրենց կուտակած գումարները: Panorama.am-ը նամակով դիմեց ՀՀ ԿԲ նախագահ  Մարտին Գալստյանին՝ խնդրելով պատասխանել, թե ինչո՞ւ են պակասում կենսաթոշակային ֆոնդերի գումարները, արդյո՞ք պետական լիազոր մարմիններին չի անհանգստացնում կենսաթոշակային ֆոնդերում քաղաքացիների կուտակած գումարների նվազման նման միտումները, եթե պետությանը մտահոգում է խնդիրը, ապա ի՞նչ քայլեր է ձեռնարկվում այդ ուղղությամբ և ի՞նչ կանխատեսումներ կան կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարների ավելացման կամ նվազման դինամիկայի հարցում:

Panorama.am-ը ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից ստացավ պատասխանը, որում ասվում է.  «2022թ. կենսաթոշակային ֆոնդերի բացասական եկամտաբերությունը պայմանավորված է տարվա ընթացքում արտասահմանյան բաժնետոմսերի, արտասահմանյան և ՀՀ պարտատոմսերի գների նվազմամբ։ Աշխարհում նման իրողություն է ստեղծվել կորոնավիրուսի համաճարակի, տոկոսադրույքների աճի և տնտեսական անորոշությունների մեծացման հետևանքով։ 2022թ. ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել է ակտիվների գների նվազում, և բացասական եկամտաբերություն է գրանցվել գրեթե բոլոր երկրների կենսաթոշակային ֆոնդերի մոտ: Քանի որ 2022թ. ընթացքում գրանցվել է նաև ՀՀ դրամի արժևորում այլ երկրների արժույթների նկատմամբ, արտարժույթով կատարված ներդրումների՝ ՀՀ դրամով արտահայտված արժեքը նվազել է։

Պետք է նշել, որ նախորդ տարվա ընթացքում արձանագրված նվազումը վերագնահատման արդյունք է, քանի որ օրենքի համաձայն, ֆոնդերի ակտիվները պետք է յուրաքանչյուր օր վերագնահատեն և արտացոլեն այդ օրվա շուկայական գներով (այդ թվում՝ արտարժույթով արտահայտված ավանդները, պարտատոմսերը և այլ ակտիվները ներկայացվում են ՀՀ դրամով այդ օրվա փոխարժեքով)։ Ուստի փայերի գները ամեն օր փոփոխվում են, և այդ տատանումները բնական են։

Այսպիսով, այդ «վնասը» փաստացի իրացված չէ, քանի որ կառավարիչները չեն վաճառել ֆոնդերի ակտիվները նվազած գներով։ Ավելին, այժմ ստացվող նոր կուտակային հատկացումներով կենսաթոշակային ֆոնդերը ձեռք են բերում այդ ակտիվները (բաժնետոմսեր, պարտատոմսեր) արդեն ցածր գներով: Հետևաբար, 2022թ. արձանագրված նվազումը կրում է ժամանակավոր բնույթ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ անկմանը հաջորդում են ավելի երկար վերականգնման ժամանակահատվածներ (օրինակ՝ 2014թ.-ի արժութային շուկաների ցնցման, 2020թ.-ի կորոնավիրուսի ընթացքում դարձյալ գրանցվել է բացասական եկամտաբերություն, սակայն կարճ ժամանակ հետո ֆոնդերի փայերի արժեքը վերականգնվել է)։

Ներկա պահին կուտակային համակարգի մասնակիցները գտնվում են կուտակման փուլում, ուստի ստիպված չեն մարել իրենց փայերը կենսաթոշակ ստանալու նպատակով։ Կենսաթոշակների ստացման նպատակով փայերի մարումները կսկսվեն հիմնականում 2037թ.-ից, և ակնկալվում է, որ մինչ այդ մասնակիցները բավարար եկամուտ կուտակած կլինեն։

Ֆոնդերի կառավարիչները ֆոնդերը կառավարում են երկարաժամկետ ռազմավարությամբ։ Ուստի ֆոնդերի եկամտաբերությունը պետք է դիտարկել ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ կտրվածքով։ Ըստ այդմ, ՀՀ կենսաթոշակային ֆոնդերը ստեղծման պահից (2014թ.) մինչ օրս ապահովել են միջինում տարեկան շուրջ 7% եկամտաբերություն: Ի դեպ, 2022 թվականի վերջից եկամտաբերությունը որոշակիորեն վերականգնվել է, մասնավորապես, 2022թ. չորրորդ և 2023թ. առաջին եռամսյակներում արձանագրվել է բավականին բարձր եկամտաբերություն՝ համապատասխանաբար 2.6% և 3.4% (համարժեք է տարեկան 10,4% և 13.6% եկամտաբերությանը)։

Նշենք, որ ֆոնդերի կառավարումը պրոֆեսիոնալ գործունեություն է, որն իրականացնում են լիցենզավորված մասնավոր ընկերությունները։ Ֆոնդերի կառավարիչներն անկախ են՝ ֆոնդերի կառավարման շրջանակում ներդրումային որոշումներ կայացնելիս և ունեն պարտականություն՝ կառավարելու ֆոնդերը՝ մասնակիցների լավագույն շահերից ելնելով, իսկ Կենտրոնական բանկն իրականացնում է վերահսկողություն ֆոնդերի կառավարիչների նկատմամբ»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:14
Պուտին ձյա՛, լավ է անում Ալիևը. երբ 2020 թ-ի նոյեմբերի 9-ին ադրբեջանական զինվորները ոչնչացրին ռուսական ուղղաթիռը, Դուք մի քանի ժամ անց Ալիևի հետ ժպտացիք ու թուղթ ստորագրեցիք. Մհեր Հոկոբյան
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը գրում է «Ալիևը ՉԻ ԲԱՎԱՐԱՐՎՈՒՄ Պուտինի անուղղակի ներողությունից և պահանջում է ուղղակի ներողություն՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Պաշտոնապես հայտարարում եմ՝ երբ այս իշխանությունը չլինի, այդ բոլոր նոր տնկած ծառատեսակները փոխարինվելու են. Քրիստինա Վարդանյան
Երևանի քաղաքապետարանի վարած սխալ քաղաքականության՝ կանաչապատմանցածր և սխալ գործողությունների և համատարած բարձրահարկերի շինթույլտվության հետրանքով...
Աղբյուր` Panorama.am
21:17
Վրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել. Կոբախիձե
Վրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Արևմուտքի կարգադրությամբ։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:49
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման կապակցությամբ
ԱԳՆ-ն  Հայաստանի անունից ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ «Խորապես վշտացած ենք...
Աղբյուր` Panorama.am
20:39
Անչափահաս տղան «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Ford Transit»-ին, վերջինն էլ՝ «Opel»-ին
Դեկտեմբերի 29-ին, ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Զովունի...
Աղբյուր` Panorama.am
19:40
Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը
Մայր Աթոռից հրապարակել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը....
Աղբյուր` Panorama.am
17:35
Այնպես արեցին, որ Գյուլնազ տատիկի հայհոյախառը գրառումը դառնում է քննարկումների առարկա.Լարիսա Ալավերդյան
  Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, թե 1994 թվականից սկսած ՀՀ նախագահները բանակցել են Արցախը Ադրբեջանի կազմում մնալու շուրջ։ ՀՀ երեք...
Աղբյուր` Panorama.am
16:53
Կարեն Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և դարձավ աշխարհի առաջնության մրցանակակիր
Արագ շախմատի աշխարհի առաջնությունում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 11 և 12-րդ մրցափուլերում հաղթեց 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Շղթայական ավտովթար 12 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ
 Դեկտեմբերի 29-ին, Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող գոտում,...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ալիևը հայտարարել է, թե պահանջել է, որ Ռուսաստանը ընդունի մեղքը և ներողություն խնդրի
Մենք բացեիբաց հայտնել ենք մեր պահանջները ռուսական կողմին, ասել է նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Անգամ ադրբեջանում են գիտակցում, որ Արցախը իրենց կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտվել են հենց սեփական սահմանադրությամբ. Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Ադրբեջանը Հայաստանին պարտադրելով նոր Սահմանադրություն, պարիտետի...
Աղբյուր` Panorama.am
13:41
Սալոմե Զուրաբիշվիլին լքեց նախագահական պալատը և Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես դարձավ Վրաստանի նախագահ
Սալոմե Զուրաբիշվիլին որոշել է լքել Վրաստանի նախագահի նստավայրը՝ Օրբելիանի պալատը՝հայտնելով, թե իր հետ վերցնում է լեգիտիմությունը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
13:24
Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին. Հենրիխ Մխիթարյան
Հայստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է...
Աղբյուր` Panorama.am
13:16
Եղանակի տեսությունը՝ առաջիկա տոնական օրերի համար
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են տոնական օրերի եղանակի տեսությունը. «Երևան քաղաքում`...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում` ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներն կան. Տիգրոն Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո,...
Աղբյուր` Panorama.am
11:22
Մեկնարկել է Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը
Վրաստանի խորհրդարանի շենքում տեղի է ունենում Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը՝ նախկին ֆուտբոլիստ, ներկայիս քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:09
Երկրաշարժ՝ Վրաստանում, որը զգացվել է նաև Հայաստանում
Սյսօր, դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
10:54
Թբիլիսիում քաղաքացիները վաղ առավոտվանից հավաքվում են Օրբելիանի նախագահական պալատի մոտ
Քաղաքացիները հավաքվում են Օրբելիանի պալատում (Վրաստանի նախագահի նստավայր)։ Նրանք սպասում են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթին։...
Աղբյուր` Panorama.am
09:45
Շղթայական ավտովթար Արարատում 100-ից ավելի ավտոմեքենաների մասնակցությամբ, կա մեկ զոհ
Դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը...
Աղբյուր` Panorama.am
09:31
Հարավային Կորեայում կործանված մարդատար ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները զոհվել են
Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները մահացել են։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}