Փորձենք ապագայում տիեզերք թռչելու ճանապարհ հարթենք. Ջեյմս Բաղյան
«Միջոցառման նշանակալի իրադարձություը Ավստրիական տիեզերական ֆորումի հետ Հայաստանում «AMADEE-24- Մարսյան գիտական անալոգային առաքելության իրագործման» մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրելն է»,-«Թումո» կենտրոնում մեկնարկած «Գիտություն նորարարություն, ձեռներեցություն և տիեզերք» խորագրով հնգօրյա միջոցառման բացմանն ասաց էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյան
Նա հայտնեց, որ 2024 թվականին Հայաստանում տեղի կունենա AMADEE-24 միջոցառումը, որի մասին հայտնել է ավստրիական գործակալությունը, որն իրականացնելու Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը:
Հայկ Մարգարյանի խոսքով՝ Հայաստանը մեծ ներուժ ունի և նման ծրագրերով միջազգային փորձը կբերվի մեր երկիր:
Տեսակապով ԱՄՆ-ից միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք հղեց, միակ հայ տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը:
Նա ասաց, որ ԱՄՆ-ում վաղ առացոտ է՝ 4:00, բայց իր համար մեծ պատիվ է մասնակցել այդ միջացառմանը, և ուրախությամբ արձանագրեց, որ Հայաստանն է ընտրվել AMADEE-24 միջոցառման անցկացման վայր:
Հայ տիեզերագնացը կարևորեց, որ այդ միջոցառման շրջանակներում շեշտը դրվելու է մարդկային գործոնի վրա, ինչպես նաև մոնիթորինգային սարքեր են օգտագործվելու:
«Փորձենք ապագայում տիեզերք թռչելու ճանապարհ հարթենք»-հայտարարեց հայ միակ տիեզերագնացԸ
«Թումո» կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը շնորհակալություն հայտնեց, որ կենտրոնին ընդգրկել են ծրագրի գործընկերների շարքում և տեղեկացրեց, որ երբ 15 տարի առաջ քննարկում էին «Թումո» կենտրոնը բացելու մասին, դեռ այն ժամանակ մտածում էին, որ վերջինս պետք է դարձնեն հայտնի մարդկան հետ հանդիպման վայր, որպեսզի նոր սերունդը երազի նմանվել իրենց, իսկ հայտնի մարդիկ մտածեն նոր սերնդի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին