ԵԱ. Ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին ու դուրս եկել կիսաեզրափակիչ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առանությունը Վազգեն Թևանյանը (65 կգ) 4:1հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Հիշեցնենք, որ ազատոճային ըմբիշներն այսօրվանից սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ):
Այսօր՝ մրցումային առաջին օրը, Հայաստանն ուներ 5 ներկայացուցիչ:
57 կգ Մանվել Խնձրցյանը մեկնարկում 5:8 հաշվով պարտվել է բուլղարացի Վանգելովին։
97 կգ Սերգեյ Սարգսյանը 0:8 հաշվով պարտվել է գերմանացի Թիեյլեին։
79 կգ Արման Ավագյանը 5:1 հաշվով հաղթել է բուլղարացի մրցակցին:
70կգ Արման Անդրեասյանը 1:2 հաշվով պարտվել է մոլդովացի մրցակցին:
Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը: Ազատոճայիններից հետո մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան