Վալերիա. Ռուսաստանից հեռացած արտիստներն իրենք իրենց պատժել են
Ռուս երգչուհի Վալերիան հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունից հեռացած արտիստներն իրենք իրենց պատժել են։ aif.ru-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ռուս երաժիշտներն արտասահմանում հետաքրքիր չեն։
«Նրանք այլևս չեն կարողանա ապրել և աշխատել այստեղ։ Հասարակությունը մերժեց նրանց։ Ժողովուրդը չի գնալու նրանց ելույթներին... Ինչքան էլ նրանք գոռգոռան, տուն են ուզելու վերադառնալ»,- ասել է երգչուհին։
Վալերիան վստահ է, որ արտերկիր մեկնածները մնում են «ռուս, անկախ նրանից, թե ինչ դիրքորոշումով են նրանք այնտեղ գնացել»։
«Դու ռուսերեն ես խոսում, դու արդեն թշնամի ես։ Մեկ բան է այցելել, շփվել, աշխարհ տեսնել, ուրիշ բան՝ այնտեղ ապրել։ Հետևաբար, պետք չէ հատուկ բան անել, պատժել նրանց։ Նրանք իրենք են իրենց պատժել»,-kulturomania.ru-ի հաղորդմամբ, ասել է երգիչը
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան