ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած անձը կամ անձինք դեռ չեն հայտնաբերվել
Ապրիլի 12-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի սպանության գործով քննությունը շարունակվում է։ Panorama.am-ին Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ասաց, որ հանցագործություն կատարած անձին կամ անձանց գտնելու, բացահայտելու ուղղությամբ միջոցառումներն շարունակվում են։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և ոստիկանության Կապանի բաժնից ահազանգ և հաղորդում էր ստացվել այն մասին, որ Կապան համայնքի հիշյալ պահակակետում մահացած տղամարդու մարմին կա, որի վրա առկա են հրազենային վնասվածքներ:
Դեպքի վայրի զննությամբ ՓԲ ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց, հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դին՝ կրծքավանդակի առաջնային և հետին պատերին առկա միջանցիկ և գլխի աջակողմյան քունքային շրջանի կույր հրազենային վիրավորումներով:
Դեպքին հաջորդող օրը Կապանում հայտնաբերվել էր դրանից օրեր առաջ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը։ «Ազատության» հետ զրույցում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ասել էր, որ նրա մոտից գտել են սպանված կապանցու հեռախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Բնակիչների կողմից բռնված ադրբեջանցիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
- ՔԿ-ն ԶՊՄԿ-ում սպանվածի հեռախոսն ադրբեջանցու մոտ գտնելու վերաբերյալ տեղեկություններ չունի
- Եթե ադրբեջանցի զինյալը լայվ մտներ ու ասեր՝ «Նիկոլ, դավաճան», այնպես արագ կգտնեին. Մամիջանյան
- Ադրբեջանցի զինծառայողի ձայնագրությունը բավարար է, որպեսզի վերջինս չհամարվի մոլորված. Զաքարյան
- ԶՊՄԿ-ի պահակակետից քննիչները երկփողանի հրացան են վերցրել
- ՔԿ-ն արձագանքել է ԶՊՄԿ ՓԲԸ-ում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածին
- Ադրբեջանցի զինվորն իր ծառայակցի հետ փախուստի էր դիմել իրենց դիրքերից. Փաշինյան
- Դանակը ձեռքին էր. Նոր մանրամասներ Սիսիանում հայտնված ադրբեջանցի զինծառայողից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան