Դատախազությունն էլ չի արձագանքի Աղազարյանի՝ մեսինջերը կոտրելու հայտարարությանը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի պատրաստվում դիմել իրավապահներին՝ «մեսինջերի իր էջը» կոտրելու ու օգտատերերի ու նրանց հարազատների հասցեին հայհոյանքներ գրելու համար։ Սակայն նա հրապարակային հայտարարել էր, որ «հավանաբար ինչ-որ մեկը զուգահեռ օգտագործել է մեսենջերս, գուցե էջս կոտրել են, խնդրել եմ օգնականս պարոլը փոխի»։
Panorama.am-ը դիմեց գլխավոր դատախազություն՝ արդյո՞ք Հովիկ Աղազարյանի հրապարակային արած հայտարարությունը չի ընդունվում որպես հաղորդում հանցագործության մասին, որպեսզի ընթացք տրվի, քրեական գործ հարուցվի՝ պարզելու համար, ով է կոտրել։
Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ Քրեական դատավարության նախկին օրենսգրքով լրատվամիջոցներում, հանրային տիրույթում ինֆորմացիան կարելի էր դիտվել հանցագործության մասին հաղորդում, ներկայիս օրենսգրքով պետք է պարտադիր հանցագործության մասին հաղորդում ստացվի իրավապահ մարմիններում։
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրել է. «ԱԺ պատգամավորի, իր իսկ խոսքերով, մեսինջերն են կոտրում, 2 օր վեջը չի։ ԱԱԾ-ն ու Ոստիկանության կինեռհանցագործության դեմ պայքարի վարչությունը ասելիք կամ անելիք չունե՞ն։
Խնդրում եմ մեր լրագրողներին ու իրավաբաններին հետևողականորեն պարտադրել ուժայիններին քրեական գործ հարուցել և չարագործներին հայտնաբերել։
Էսօր հաշիվ են տվել, վաղը անձնագիրը կտանեն ու խոսքի Բյուրեղ թաղամասում 162 000 դոլարով հարիֆի անունով հիփոթեք կկազմակերպեն»։
Հարակից հրապարակումներ`
- Ֆեյսբուքում պտտվում է Աղազարյանի լկտի վարքը կանանց հետ հաղորդակցվելիս. Բաբայան
- Ադրբեջանցիները սրտիկում են ու լայքում ինքն իրեն ամոթանք տվող Աղազարյանին
- Ռուբեն Մելքոնյանն Աղազարյանին հիշեցնում է հայտնի ֆիլմի հայտնի արտահայտությունը
- Հովիկ Աղազարյան. Ամոթ ինձ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան