Այս տարի Ռուսաստանից մինչև 2 միլիոն զբոսաշրջիկ կարող է հրաժարվել Թուրքիա մեկնելուց
2023 թվականին մոտ 1-2 միլիոն ռուս զբոսաշրջիկ կարող է հրաժարվել Թուրքիա մեկնելուց՝ այս երկրում հանգստի գների բարձրացման պատճառով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ATOR) փոխնախագահ, Russian Express տուրօպերատորի գլխավոր տնօրեն Տարաս Կոբիշչանովը։
«Այս երկրում հանգիստը, որը նախկինում արժեր մոտ 200 հազար ռուբլի, այժմ կարող է արժենալ 300-400 հազար ռուբլի կամ ավելի, զբոսաշրջիկների մեծ մասը սովոր չէ նման գներին։ Արդյունքում 1-2 միլիոն ռուսներ չեն կարողանա թռչել Թուրքիա ընթացիկ գներով»,- ասել է Կոբիշչանովը։
Նրա խոսքով, դեպի Թուրքիա տուրերի գների բարձրացումը կարող է հանգեցնել պահանջարկի վերաբաշխման։ Ռուս զբոսաշրջիկները կնախընտրեն ամառային հանգիստը Թաիլանդում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Մալդիվներում։ Բացի այդ, տուրերի հասանելիության վրա այժմ ազդում է վաղ ամրագրումների ծավալի կտրուկ նվազումը։
2023 թվականի հունվարին ATOR-ը, վկայակոչելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալները, հայտնել է, որ ռուսաստանյան զբոսաշրջային հոսքը Թուրքիա 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 11,5%-ով՝ հասնելով 5,2 միլիոնի։ Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ մինչև 2023 թվականի վերջ սպասում են Ռուսաստանից մոտ 6 միլիոն զբոսաշրջիկների։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան