Ադրբեջանցիների «վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսեւորումները»՝ հայ մարզիկների հանդեպ. Առավոտի հիշեցումը
«Առավոտ»-ը գրում է.
«Մինչ հայությունը հատկապես «ֆեյսբուքում» ծանր բանավեճերի մեջ է, թե արդյոք Արամ Նիկոլյանը ճի՞շտ արեց, որ այրեց Ադրբեջանի դրոշը, արդյոք նա նախկի՞ն է, թե ներկա, արդյոք դրանով նա բարձրացրե՞ց, թե իջեցրեց Հայաստանի վարկանիշի նշաձողը, Aravot.am-ը որոշել է հիշեցնել ադրբեջանական կողմի մի շարք հայտնի արարքներ, որոնք ոչ միայն «հակասպորտային» են, այլև հակահայ ու հակամարդկային, միաժամանակ՝ խրախուսված այդ երկրի բարձր ղեկավարությունից։ Հայերին ոչ մեկ անգամ «վանդալիզմի» մեջ մեղադրող մեր հարևանների մասնակցությամբ մի քանի տասնյակ, եթե ոչ ավել ցայտուն դեպքեր կան՝ ինքնին փաստող, թե որքան խորն է հայատյացության ակունքն այդ երկրում ու հասարակությունում։ Եվ խոսքը դեռ միայն սպորտի մասին է։ Ընդ որում, նման դեպքեր եղել են դեռևս սովետական Ադրբեջանի տարիներին և դրանց մի մասը, ցավոք, հասանելի չեն դարձել լայն հանրությանը։
Օրինակ․ 1984թ․-ին «Արարատ»-ի և Բաքվի «Նևթչի»-ի միջև խաղի ժամանակ ադրբեջանցիները շրջափակել էին մարզադաշտը ու հայ մարզիկներին սպանելու կոչեր էին անում։ Նրանց խմբերը շուռ են տվել ու այրել ոստիկանական մեքենա, քաղաքում ջարդեր հրահրել։ «Արարատ»-ի ֆուտբոլիստներին հաջողվել է տարհանել մարզադաշտից։ Մեկ անգամ չէ, որ «Արարատ»-«Նևթչի» խաղերը բախումներով են ուղեկցվել։
1985թ․-ի խաղերից մեկից առաջ Շուշիի ջարդերի 65-րդ տարելիցի առիթով ադրբեջանցիները Բաքվում թռուցիկներ էին տարածել։ Ապրիլի 21-ի խաղն անցել է ոստիկանների խիստ հսկողության ներքո, սակայն հանդերձարանում, այնուամենայնիվ, ձեռնամարտ է տեղի ունեցել։ Կարդացեք նաև Ադրբեջանցի ծանրորդներին դիմավորում են նույն կազմակերպությունից, որը «էկոակտիվիստներ» է ուղարկում Լաչինի միջանցք Մենք նպատակաուղղվելու ենք կայուն զարգացման նպատակներին ֆինանսական ներդրումների միջոցով. Նիկոլ Փաշինյան «Ներքին ու արտաքին թուրքերը զավթում են այն, ինչ հնարավոր է»․ հերոսների ծնողները Կապանում են
Գանք մեր օրեր․ 2005թ․–ի նոյեմբերին Կիպրոսում ընթացող կարատեի աշխարհի երիտասարդական և պատանեկան առաջնության բացման ժամանակ Ադրբեջանի հավաքականի մարզիկները հանկարծակի հարձակվել են Հայաստանի հավաքականի վրա: Մինչ այդ ադրբեջանցիները մի կողմ են հրել կիպրոսցի պատանուն, որի ձեռքերում «Հայաստան» ցուցանակն է եղել: Կարատեի համաշխարհային ֆեդերացիան այս միջադեպի համար Ադրբեջանին 1 տարով որակազրկեց։
2006թ․ հունվարին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել հրաժարվել «Համագործակցության գավաթի» կիսաեզրափակիչ խաղից Բաքվի «Նևֆչիի» հետ` խուսափելու համար «քաղաքական և այլ ենթատեքստերից»։ Ինչպես հայտարարել է «Փյունիկ»-ի այդ ժամանակվա փոխնախագահ Կարեն Հարությունյանը, նախորդ տարի՝ 2005թ․-ին, «Փյունիկ»-«Նևֆչի» հանդիպումն անցավ անցանկալի միջադեպերով, որոնք կարող էին անկանխատեսելի հետևանքներ ունենալ ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ մարզադաշտ եկած երկրպագուների համար:
«Դեռևս «Փյունիկ»-«Շախտյոր» խաղի ժամանակ ներկա էին մեծաթիվ ադրբեջանցի երկրպագուներ, և արդեն այն ժամանակ հայտարարություններ էին հնչում մահու և կենաց պայքարի, հաշվեհարդարի մասին»,-ասել է Կարեն Հարությունյանը։
2011թ․ հոկտեմբերին Բաքվում բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամները ներխուժել են մարզահամերգային համալիր, քարեր գցել հայկական պատվիրակության ուղղությամբ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, սակայն, հերքեց հայ բռնցքամարտիկների վրա հարձակվելու վերաբերյալ տեղեկությունը: Սակայն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Շահնազ Բելյարգիզին հաստատել է, որ հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել հարձակում հայ մարզիկների վրա։
Ուշագրավ է, որ «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» ղեկավար Աքիֆ Նաղին հայտարարել է․ «Երբ կա հայ-ադրբեջանական չլուծված հակամարտություն, երբ ադրբեջանական տարածքները գրավված են հայերի կողմից, մենք չենք հանդուրժի հայերի ներկայությունն Ադրբեջանում»։
2015թ․ ապրիլին ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբասսովը Սամբոյի աշխարհի գավաթի պարգևատրման արարողության ընթացքում ՀՀ օրհներգը հնչելիս ցուցադրաբար կքանստել է։ Ադրբեջանական սպորտի պատասխանատուները սա ոչ միայն չդատապարտեցին, այլև մարզիկի արարքը լրատվամիջոցներով «հերոսություն» ներկայացրին։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտարարեց, որ մարզիկի արարքը ոչ միայն մարզական էթիկայի կանոնների խախտում է, այլև քաղաքական, ազգային հակակրանքի ու թշնամանքի դրսևորում։
2016թ․-ի մայիսի 12-15-ը Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացվող «Քունգ-ֆուի» Եվրոպայի առաջնության ժամանակ զանգվածային ծեծկռտուք է եղել հայ և ադրբեջանցի մարզիկների ու նրանց երկրպագուների միջև: Արցախցի Դավիթ Պետրոսյանին պարտված Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել հայ մարզիկին, ինչին միացել են ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները՝ մահակներով: Միջադեպը կրկնվել է մայիսի 16-ին։
2019թ․ մայիսին պաշտոնական Բաքուն հայտարարեց, թե «Արսենալի» այդ ժամանակվա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է ժամանել Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին մասնակցելու: Սակայն «Արսենալը» հայտարարեց, որ անհրաժեշտ երաշխիքներ չի ստացել՝ Հենրիխ Մխիթարյանի անվտանգության ապահովման համար։ Այս պատճառով Մխիթարյանը Բաքու չգնաց։
2018թ․ նոյեմբերին Մոսկվայում կայացել է «ACB Promotion» մարտեր առանց կանոնների մրցաշարը՝ Գեորգի Կարախանյանի և Էդուարդ Վարդանյանի մասնակցությամբ։ «First Armenian Front» երկրպագուների խմբի Facebook-ի էջի հաղորդմամբ՝ Կարախանյանի ելույթի ժամանակ ադրբեջանցի երկրպագուները փորձել են հայերից խլել ՀՀ-ի և Արցախի դրոշները: Երկրպագուների միջև ձեռնամարտ է եղել, ադրբեջանցիները փախել են։ Տիմուր Նագիբինը Գեորգի Կարախանյանին պարտվելուց հետո որակազրկվել է, քանի որ հարվածել է Կարախանյանին։
2019թ․ հունիսին ուկրաինական ХарківTimes-ը գրել է, որ Խարկովի պետական ակադեմիայի հայազգի ուսանող Արթուր Մարտիրոսյանին հանրակացարանի 6-րդ հարկից ցած են նետել ադրբեջանցի հարևանները, որոնք ցանկացել են նրա սենյակում թմրանյութ թողնել։ «Տղաս պրոֆեսիոնալ մարզիկ է, զբաղվում է սամբոյով, ձյուդոյով։ Ուկրաինայի հավաքականի անդամ է, Ուկրաինայի վեցակի չեմպիոն, Ուկրաինայի առաջնության կրկնակի մրցանակակիր, Եվրոպայի առաջնության եռակի մրցանակակիր»,-լրատվամիջոցին ասել է հայրը։
2020թ․ փետրվարին Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոն: Հաղթանակը «չմարսած» ադրբեջանցի երկրպագուները դահլիճում մեջքով շրջված դիմավորեցին Արթուր Ալեքսանյանին:
2020թ․ հուլիսին ադրբեջանցիները կոտրել են ազատ ոճի ըմբիշ, 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն Արսեն Հարությունյանի «ինստագրամյան» էջը։
2021թ․ սեպտեմբերին հայ երկրպագուները Ֆրանսիայի Մարսել քաղաքում Եվրոպա լիգայի խմբային փուլի «Օլիմպիկ»-«Գալաթասարայ» խաղի ժամանակ պարզել են ՀՀ դրոշը։ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով երկրպագուներն իրեր են նետել հայ և ֆրանսիացի երկրպագուների վրա, ապա քաշքշուկ է եղել։ Ագրեսիվ թուրքերն ավանդապար ձեռքով ցույց են տվել «գորշ գայլերի» նշանը։
2022թ․ հուլիսին Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովը պարգևատրության ժամանակ Հայաստանի օրհներգը հնչելիս իջել է հարթակից: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային, և Ջաֆարովը որակազրկվել է, զրկվել մեդալից ու հեռացվել։
2022թ․ հոկտեմբերին Ալբանիայում ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող աշխարհի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը նվաճեց ոսկե մեդալ և ևս 2 փոքր ոսկե մեդալներ։ Պարգևատրման արարողության ժամանակ Էմրե Օզթուրքը Գարիկ Կարապետյանի հետ վիճելով՝ անընդհատ ձգտում էր Թուրքիայի դրոշով ծածկել Հայաստանի դրոշը։ Հայաստանի հիմնը հնչելու ժամանակ թուրք մարզիկն իջավ հարթակից, հետո հետ եկավ, ենթադրաբար, իր մարզչի խորհրդով։ Ոսկե մեդալը ստանալուց հետո Գարիկ Կարապետյանը ձեռքը մեկնեց՝ շնորհավորելու արծաթը նվաճած Օզթուրքին, բայց վերջինս չարձագանքեց։ Տեղի ունեցավ հրմշտոց։
2023 հունվարին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան բողոք է հղել ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հրապարակած տեսահոլովակի առնչությամբ։ Ադրբեջանին զայրացրել է այն փաստը, որ անվանի ֆուտբոլիստը պատկերել է Հայաստանի քարտեզը՝ Արցախի հետ միասին։
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Նիկոլյանը վառել է դրոշ հանուն որի... Իշխանյան
- Ադրբեջանցի մարզիկները հեռացել են Հայաստանից
- Հովիկ Աղազարյան. Ամոթ ինձ
- Դավիթ Թումասյան. Արամ Նիկոլյանի արարքում խուլիգանության հանցակազմը բացակայում է
- Արամ Նիկոլյան. Եթե մարդիկ կան, որ կարծում են, ես չպետք է անեի դա, թող Ադրբեջանի դրոշը փակցնեն իրենց տանը
- Հայաստան այցելած ադրբեջանցի մարզիկներին տրվել են անվտանգության լրացուցիչ երաշխիքներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան