ԱՄՆ-ն կարդիականացնի Թուրքիայի F-16 կործանիչները
Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի և Թուրքիայի սպառազինության տակ գտնվող այդ ինքնաթիռների արդիականացման հարցը, գրում է Էրմենիհաբերը։
Ավելի վաղ է Թուրքիայի նախագահի մամուի խոսնակ Իբրահիմ Քալընը «TRT» հեռուստաալիքի հետ զրույցում ասել էր, որ F-16 կործանիչների վաճառքի և արդիականացման գործընթացն արագացել է NATO-ին Ֆինլանդիայի անդամակցությունից հետո։
«ԱՄՆ վարչակազմը նախկինի պես ցանկանում է, որ գործընթացն առաջ գնա, այժմ գործը հասել է կոնգրեսին։ NATO-ում Ֆինլանդիայի անդամության հաստատումից հետո գործընթացն արագացել է»,- ասել էր նա։
Հունական «Kathimerini» լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ ինքնաթիռների արդիականացման արժեքը կկազմի 259 մլն դոլար: Այն չի ներառելու նոր F-16-երի վաճառք, որոնց հարցը դեռ պետք է քննարկվի կոնգրեսում:
Հունական աղբյուրը գրում է 259 միլիոնանոց գործարքը Թուրքիա-ԱՄՆ հարաբերութուններիում կհամարվի խոշարագույներից մեկը վերջին տարիներին:
Նշվում է, որ ԱՄՆ-ի մի շարք գերատեսչություններ նույնպես իրենց համաձայնությունն են տվել այդ գործարքին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին