Դեռ կան աճյուններ, որոնք հուղարկավորված չեն, հարազատները չեն ընդունում ԴՆԹ արդյունքները. Ավանեսյան
Դեռ կան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյուններ, որոնք հուղարկավորված չեն։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Իսկ թե խոսքը քանի աճյունի մասին է, նախարարը հրաժարվեց որևէ թիվ հրապակել։ Նա միայն նշեց, որ չհուղարկավորված աճյունների թվաքանակի շեշտակի նվազում չի եղել։
«Սա շատ զգայուն, ցավոտ թեմա է։ Ցավոք սրտի, հարազատները չեն ընդունում ԴՆԹ արդյունքները, որոնք գիտականորեն և փորձաքննության առումով վիճարկելի էլ չեն։ Դրանցից շատերը բազմաթիվ անգամ այլ երկրներում նույն արդյունքներն են ցույց տվել։ Բայց դեռ կան հրաժարվողներ»,-նշեց Անահիտ Ավանեսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը