«Ժողովուրդ». Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ քրգործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձաժողովի նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ցուցաբերած պահվածքը, որը ուղեկցվում էր սպառնալիքներով, խուլիգանական վարքագծով, կներվի:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեից պարզեց, որ Հովհաննիսյանի նկատմամբ քրգործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել, ասել է թե՝ քաղաքական որոշումը կայացված է, իրավապահները պետք է հիմնավորեն դա:
Ինչպես հայտնի է, այդ օրը ընդդիմության միասնական թեկնածու Էդգար Ղազարյանի նկատմամբ Արթուր Հովաննիսյանը ցուցաբերեց ոչ միայն անհարգալից վերաբերմունք, այլև խուլիգանական պահվածքով սպառնաց կտրել Ղազարյանի ականջներն ու լեզուն: Նա նաև հայտարարեց, որ հանձնաժողովի նիստը խանգարում է, ինչը կարող են ներկաները արձանագրել: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հասցեագրված նամակը՝ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից, ըստ էության, մերժվել է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությունը հասցեագրվել էր ՀՀ քննչական կոմիտեին: Երեկ հետքրքրվեցինք կոմիտեից, թե ինչ են արել Թովմասյանի գրության հետքերով, հարուցվել է կամ կհարուցվի արդյոք քրեական գործ Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ: Ի պատասխան՝ Քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին. «Քրեական վարույթ չնախաձեռնելու մասին արձանագրություն է կազմվել այդ նիստի ընթացքում հնչած արտահայտությունների վերաբերյալ ներկայացված հաղորդումների առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերի բացակայության պատճառով»:
Պարզեցինք, որ խուլիգանական վարքագիծ դրսևորած Արթուր Հովհաննիսյանն ինքն էլ է իրավապահներին գրություն ուղարկել՝ պահանջելով քրգործ հարուցել այդ օրը կատարվածի առիթով, միայն թե պարզ չէ՝ Հովհաննիսյանն ում է մեղադրում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան