«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն անվանափոխվել է «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն այսուհետ կկրի «Կենդանիների խնամքի կենտրոն» անունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Երևանի ավագանուն ներկայացված նախագիծը ենթադրում է ավելացնել կացարանների ստեղծման և շահագործման գործառույթները, ինչպես նաև կանոնադրությամբ սահմանված նպատակների շրջանակներում կենդանիների խնամքի և մոնիթորինգի իրականացումը: Համայնքային կազմակերպության տնօրենը նշեց, որ ստերջացումն ամբողջ աշխարհում գլխաքանակի կանոնակարգման ընդունված լավագույն տարբերակն է, և համայնքը կարողացավ այդ կերպ Երևանում թափառող կենդանիների գլխաքանակը բերել կառավարելի զանգվածի, այսօր արդեն հաջորդ փուլով ստեղծվում են կացարաններ: Հարություն Առաքելյանը նաև տեղեկացրեց, որ գործընթացը չի ենթադրում, որ միանգամից մայրաքաղաքում մասսայական կհավաքվեն կենդանիները, այն կիրականացվի փուլ առ փուլ և հնարավորություն կտա գնալ խնդրի վերջնական լուծման»,- ասվում է հաղորդագրությունում: