Հովիկ Աղազարյանը դեռ չի պարզել, թե ով է իր անունից կանանց հայհոյանքներ գրել
«Հլը չեմ պարզեմ, բայց փորձելու եմ պարզել»,- խոհրդարանում լրագրողներին ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով հարցին՝ պարզե՞լ է, թե ով է իր անունից Facebook-ի մեսինջերով հայհոյանքներ գրել մարդկանց։
Ըստ նրա՝ սա երկրորդ դեպքն է, որ ֆեյսբուքյան իր էջը կոտրում են:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, դահլիճում ներկա դիզայներ Արամ Նիկոլյանը բեմից հեռացրեց և այրեց Ադրբեջանի դրոշը, ինչից հետո ՔՊ-ականները սկսեցին սոցիալական հարթակներում քննադատել այդ արարքը, իսկ Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ կատարվածի համար ներողություն խնդրեց միջազգային հանրությունից։
Բազմաթիվ օգտատերեր քննադատել են Աղազարյանին, ոմանք էլ առանձին նամակ են գրել, ինչին ի պատասխան նա իգական սեռի ներկայացուցիչներին վիրավորել է, հայհոյանքներ գրել։ Հետո ասել էր, թե իր ֆեյսբուքյան էջը կոտրել են։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունն էլ չի արձագանքի Աղազարյանի՝ մեսինջերը կոտրելու հայտարարությանը
- Աղազարյանն իրավապահներին չի դիմել ու չի պատրաստվում դիմել
- Ֆեյսբուքում պտտվում է Աղազարյանի լկտի վարքը կանանց հետ հաղորդակցվելիս. Բաբայան
- Հովիկ Աղազարյան. Ամոթ ինձ
- Հովիկ Աղազարյանի գործով ձերբակալված կարտոֆիլ վաճառողն ազատ է արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին