Ռուսաստանի և Չինաստանի փոխգործակցությունը նվազեցնում է լարվածությունն աշխարհում. Շոյգու
Ռուսաստանի և Չինաստանի փոխգործակցությունը կայունացնող ազդեցություն է ունենում աշխարհում իրադրության վրա և նպաստում լարվածության նվազեցմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի հետ բանակցությունների ընթացքում, գրում է «Ռիա Նովոստօի»-ին։
«Միջազգային ասպարեզում մեր ջանքերի համակարգումը կայունացնող ազդեցություն է ունենում աշխարհում իրավիճակի վրա, նպաստում է կոնֆլիկտային ներուժի նվազեցմանը», - հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։
Շոյգուն նաև ընդգծել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը համակարգում են իրենց գործողությունները համատեղ ծովային և օդային պարեկության, զորավարժությունների նախապատրաստման ուղղությամբ ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ Շանհայի համագործակցության կազմակերպության և «SMOA Plus»-ի շրջանակներում։
«Համոզված եմ, որ այսօրվա հանդիպումը կծառայի պաշտպանական ոլորտում ռուս-չինական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը և հնարավորություն կտա անկեղծորեն քննարկել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրները»,- ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները