Իրավունք 12:05 18/04/2023 Հայաստան

Պետրոսյան. Հսկող դատախազը, ԱԱԾ տնօրենը պետք է իմանան՝ պատասխանատվության են ենթարկվելու Խաչատուրովին ապօրինի կալանավորելու համար

«Մենք գտնում ենք, որ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության համար համար պետք է հանրային աջակցություն»,-լրագողների հետ հանդպմանը հայտարարեցին Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնության անդամները։

Նախաձեռնող խմբում ընդգրկված է 12 անդամ՝ այդ թվում` Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը և այլք։ 

«Եթե մենք իսկապես ապրեինք իրավական երկրում, ապա կարծում եմ, որ միայն պաշտպանի ներկայությունը բավարար կլիներ, որ ենթադրյալ կասկածյալի կամ մեղադրյալի իրավունքներն ամբողջությամբ պաշտպանված լինեին։ Բայց մենք ապրում ենք մի երկրում, որտեղ գիտենք, թե իրավունքը որքանով է  հարգվում իշխանության, իրավապահ համակարգի կողմից»,-ասաց նախաձեռնության խմբի անդամը։

Նրա խոսքով, սա միայն Գրիգորի Խաչատուրովի  խնդիրը չէ, զինվորականության դեմ է, քանի որ «այսօր հանիրավի բանտերում են գտնվում մեր ընկերները՝ բարձրաստիճան զինվորականներ, որոնց նկատմամբ մեղադրանքներ են հարուցված։ Եթե արդար քննություն լինի, ապա ավազի վրա կառուցված տան նման կքանդվեն այդ գործերը»։

Նախաձեռնող խմբի անդամ, արդադարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանն էլ նշեց՝ երկար տարիներ քննչական մարմիններում է աշխատել, ղեկավարել է տարբեր ստորաբաժանումներ։

«Մի քննիչ ունեինք, որ նախաքննության ավարտից հետո քրեական գործը դնում էր սեղանի հեռու անկյունում ու նստում մեղադրական եզրակացություն էր գրում, հետո պարզվում էր, որ քրեական գործն ու մեղադրական եզրակացությունն իրար հետ ընդհանրապես կապ չունեին։ Հիմա այսօր Գրիգորի Խաչատուրովին մեղսագրվում է արարք, այն կարդալով նույն տպավորությունն եմ ստանում, որը ձեզ նկարագրեցի։ Քննիչն ու դատախազն ինչ ֆանտաստիկ երևակայութհուն, ինչպիսի մտածողություն են ունեցել, որ կարողանան նման հիմար ձևակերպումներ օգտագործել»,-ասաց Պետրոսյանը։

Նա ցիտեց՝ 2004-2010 թվականներին Գ. Խաչատուրովը, լինելով N զորամասի հրամանատար, իբր թե տեղակացել է, որ ՊՆ հաշվեկշռում կա 1.2 հա հողատարածք ու անշարժ գույք, տեղյակ է եղել, որ Անշարժ գույքի կոմիտեի աշխատակիցները որոշել են այդ գույքն օտարել «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով նախատեսված արգելքի պայմաններում, կադաստրային արժեքից մի քանի անգամ էժան։

«Պատկերացրի՞ք քննիչի ու հսկող դատախազի ձևակերպումները։  Այն, ինչ որ ասում եմ, դրանց վերաբերյալ քրեական գործում որևէ ապացույց չկա։ Ավելին, իբր Գրիգորի Խաչատուրովը խնդրել է Սեյրան Օհանյանին, նա էլ համաձայնել է, որ այն ձևակերպվի Խաչատուրովի ընկերոջ՝ եթե չեմ սխալվում, Էդգար Արշակյանի անունով։ Պատկերացնում եք, իբր այդ կերպ հողատարածքն անցել է Խաչատուրովի սեփականության ֆոնդին»,-ասաց Պետրոսյանը։

Նա հիշեցրեց, որ գործը դատարան է ուղարկվել գաղտնի գրիֆի ներքո քննություն անցկացնելու, նիստերն անցկացվելու են դռնփակ, ասաց՝ արդարադատության նկատմամբ վստահություն չկա, նույնիսկ դռնբաց նիստերի ժամանակ թույլ են տրվում խախտումներ։

«Ավելի լուրջ ապօրինություններ կիրականացվեն Գրիգորի Խաչատուրովի գործով փակ դատական նիստերի ընթացքում։ Իմ նկարագրած դեպքով ծառայողական որևէ գաղտնիք չկա, սրանք դիտավորյալ որոշել են այս գործերը միացնել 12 մեղադրյալի վերաբերյալ, ուղարկել դատարան, որպեսզի Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ գործը քննվի դռնփակ»,-ասաց Պետրոսյանը։

Նա ընդգծեց, որ Խաչատուրովին մեղսագրվող արարքի վերաբերյալ ապացույցներ չկան, ողջ գործը կառուցվել է հարակից հողատարածքում գործող պոմպակայանի մեխանիկի պատմածի վրա, վերջինն ասել է՝ լսել է, որ այդ հողը պատկանում է Գրիգորի Խաչատուրովին, իրեն պատմել է մի անձ, որը վաղուց հանգուցյալ է։

«Ահա ամբողջ քրեական գործը կառուցված է սրա վրա, որը փաստ ասել չի կարելի։ Հետևանքների մասին եմ ուզում ասել, իրավապահ մարմինները, որոնք կատարել են այս խայտառակությունը՝ հսկող դատախազ, գլխավոր դատախազ կոչեցյալ, քննիչ, ԱԱԾ տնօրեն պետք է հասկանան, որ վաղը պատասխանատվության ենթարկվելու են Գրիգորի Խաչատուրովի ապօրինի ձերբակալելու ու կալանավորելու համար»,-ասաց նա՝ հիշեցնելով Քրեական օրենսգիրքի 478 հոդվածի մասին։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}