Հեկտարներով հողեր հանձնածները մեղադրում են հեկտարներով հողեր ազատագրածներին. Ռուբեն Մելքոնյան
«3-րդ բանակային կորպուստն, ի շնորհիվ Գրիգորի Խաչատուրովի, ամենամարտունակ ու պատրաստված կորպուսն է եղել»,- Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնության հրավիրած ասուլիսում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը։ Հայկազ Մկրտչյանը 3-րդ բանակային կորպուսի ժամկետային ծառայող է եղել և 2020 թ. հուլիսյան մարտերին է մասնակցել։
«Տեսնելով 2020 թվականի հուլիսյան մարտերի արդյունքը և ինչ պոտենացիալ ունի այդ կորպուստը, միտումնավոր ձևով 44-օրյա պատերազմի ժամանակ 3-րդ բանակային կորպուստն ամբողջությամբ թույլ չտվեցին մասնակցել կռվին՝ մասնատելով կարպուստը, տղաներին տարան տարբեր տեղեր, ինչը թույլ արդյունք պետք է ցույց տար, ինչին և ականատես եղանք»,- ասաց նա։
Տիկին Աննան հայտարարեց, որ իրավական, ուժային կառույցները ծառայում են կոնկրետ մի հոգու, ով ամեն ինչ անում է, որպեսզի բարոյազրկի բանակը, թուլացնի ուժային կառույցը։
«Ես այս ամենում միտում եմ տեսնում։ Գեներալ Խաչատուրովի նկատմամբ տեղի ունեցողը դրա ուղիղ շարունակությունն է»,- ընդգծեց նա։
44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը` Արա Ռոստոմյանն ասաց, որ «Որդիներ կանչ» կազմակերպությունն օրեր առաջ հայտարարությամբ է հանդես եկել, որ եթե կալանավորում են Գրիգորի Խաչատուրովին, ուրեմն սպասվում է նոր տարածքների զիջում, նոր զոհեր։
«Համոզվեցինք Տեղ գյուղի հարձակումից հետո։ Իմանալով, որ Խաչատուրովն այն եզակի հրամանատարներից մեկն է, ով հանգիստ չի կարող նայել, թե ինչպես է բզկվում հայրենիքը, զոհվում անմեղ տղաները, Նիկոլը, վախից ելնելով, նրան փակի տակ է պահում, որ հանկարած Խաչատուրովն իր շուրջ չկոնսոլիդացնի այն առողջ ուժերը, որոնք դուրս կգային հայրենքը պաշտպանելու, օրվա իշխանությանը վռնդելու»,- ասաց Ա. Ռոստոմյանը։
Նա խնդրեց իր խոսքը փոխանցել Գրիգորի Խաչատուրովին. «Մենք իր կարիքը շատ զգում ենք։ Ամեն ինչ անելու ենք, օր առաջ դուրս գա»։
Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ այս քննարկման առանցքում իրական հերոսի, իրական գեներալի ազատության արդար պահանջն է։
«Խաչատուրովն այն գեներալներից է, որը դուրս է եկել անկախ Հայաստանի կրթական, ռազմական ուսումնարաններից։
Խաչատուրովը գիտական ռազմարվեստի գիտակ է։ Նրա դասախոսություններն ուղղակի ստրատեգի ներկայացրած դասախոսություններ են Հայաստանի, անվտանգային խնդիրների հետ կապված։ Խոսքը մի գեներալի մասին է, ով ունի ռազմարվեստի բոլոր հմտությունները, տիրապետում է դրանց գիտական առումով, կիրառել է պրակտիկայում՝ լինելով հաղթած գեներալ»,- ասաց նա։
Ռ.Մելքոնյանը նշեց, որ սիմվոլների պատերազմում, երբ թշնամին ստեղծում է իր համար սիմվոլներ, այս պահի իշխանությունները հեռացնում են մեր իսկ սիմվոլներին՝ նրանց մեղադրելով տարատեսակ, չհիմանավորված մեղքերում։
«Ստեղծվել է այնպիսի մի բարոյական անկման մթնոլորտ, որ հեկտարներով հողեր հանձնածները մեղադրում են հեկտարներով հողեր ազատագրածներին։ Սա, իրոք, համազգային աղետ է»,- ասաց նա։
Ռ.Մելքոնյանի խոսքով, իշխանական քարզոչությունը տարվում է այնպես, որ չկա որևէ հերոս, չկա որևէ սիմվոլ, չկա որևէ մաքուր անցյալ ու ներկա ունեցող մարդ, բոլորն ինչ-որ մեղքերում են մեղադրվում իրենց կողմից։
44-օրյա պատերազմի մասնակից, «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը համախմբման կոչ արեց։
«Գեներալ Գրիգորի Խաչատուրովի ազատ արձակման հարցն ընդհանուր՝ Հայաստանի պետականության հետ կապված հարց է, բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ, փաստորեն, իշխանությունները հայամետ, հայակենտրոն գեներալին չեզոքացնելով՝ թուրք-ադրբեջանական տանդեմին հերթական զոհն են մատուցել։
Այս օրհասական պահին, մեկուսացնելով գեներալին, ճանապարհ են բացել ադրբեջանցիների առջև նոր զիջումների համար»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Ամալյան. Գրիգորի Խաչատուրովին կալանավորելն աբիժնիկություն է
- Պետրոսյան. Հսկող դատախազը, ԱԱԾ տնօրենը պետք է իմանան՝ պատասխանատվության են ենթարկվելու Խաչատուրովին ապօրինի կալանավորելու համար
- Կալանավորման մեջ պահելով Խաչատուրովին` խաղից հանել, լռեցնել, պայքարից հետ պահել չի ստացվի. Աբրահամյան
- «Լավ գիտեմ, թե Ալիևի օգնականը, որը մեր առաջնորդն է, ինչու չի սիրում Գրիշա Խաչատուրովին». Դավիթ Ամալյան
- Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Թևանյան
- Ամեն ինչ արվել է Գրիգորի Խաչատուրովի բարի համբավը պախարակելու համար. Պաշտպան
- Դատարանի որոշումն անհիմն է և ապօրինի. Գրիգորի Խաչատուրովի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին