Բայց սակուրա չեմ ուզում պաշտպանել. Տիգրան Ավինյան
«Արդյո՞ք այս քաղաքապետարանը կարող է որոշել ծառահատումներ իրականացնել, իմ պատասխանն է՝ այո: Երևան քաղաքում ծառահատումներ չեն իրականացվում, իրականացվում է իրենց կյանքն ապրած, կենսունակության ավարտին հասած ծառերի փոխարինում»,-Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ասելով, որ անընդհատ շրջանառվում է թեման, թե լավ ծառերը կտրում են և փոխարենը տնկում են սակուրաներ՝ փոխքաղաքապետը հայտարարեց. «Նախ՝ մեր այդ լավ ծառերը թեղիներ են՝ հիմնականում 70 ամյա, որոնք իրենց ֆունկցիան կորցրել են՝ բները փուչ են, տարատեսակ կենդանկան աշխարհ է ապրում իրենց վրա, իրականում իրենց կյանքը սպառած են և փոխարինման կարիք ունեն: Սրա մասին բոլորը գիտեն և այն փսեվդոմասնակգետները, որոնք այս հարցը բարձրացնում են: Վերջիններս մասնակից են եղել այս ծրագրերի նախագծմանը: Այս ամենի հիմքը մեր ժամանակ չի դրվել, մեր ժամանակ քաղաքական որոշում է կայացվել, որ, անկախ պոտենցիալ քաղաքական արձագանքից, էս ճիշտ քայլ է և պետք է իրականացնել»:
Նա նաև հավելեց, որ ծառերի փոխարինման հարցը համապարփակ գիտական հանրույթի հետ քննարկվել է վերջինս հարց է դրել փոխարինել բոլոր դարն ապրած ծառերը:
«Այն մեքն անելու ենք՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական շահարկումերի կբերի :Ես համոզված եմ, որ մենք առօրյայում ուշադրություն չենք էլ դարձնում, թե այդ ծառերը ինչ տձևության աստիճանի են հասել, որպես այդպիսին կանաչ սաղարթ չունեն»,-հայտարարեց փոխքաղաքապետը և ընդունեց, որ հասարակությանը ծրագրի մասին տեղեկացնելու հարցում խնդիրներ են ունեցել, բավարար չափով չենք խոսել ծառերի փոխարինման մասին:
Ավինյանի խոսքով՝ գործընթացի տրամաբանական հանգրվանն այն է, որ Երևանում լինեն սաղարթաշատ նոր առողջ ծառեր և իրենք արդեն սկսել են նոր ծառերի տնկումը, որոնք տասնամյա սոսիներ, կաղնիներ են:
«Սակուրան գնած ծառերի չափաքանակում չի գերազանցում5%-ը, բայց սակուրա չեմ ուզում պաշտպանել, որովհետև այն շատ փոքր քանակն է գնած ծառերի այն ահռելի քանակի, որը տնկում ենք այս տարի»,-հայտարարեց Երևանի փոխքաղաքապետը և տեղեկացրեց, որ Կասկադի սկզբնամասը միանշանակ սակուրաներ են տնկվելու, բայց աջ և ձախ հատվածում տնկվելիք ծառերի տեսակի ընտրության հարցը կդնեն հանրային քննարկման:
Հարակից հրապարակումներ`
- Կրկին ահազանգ՝ Երևանում նոր ծառահատումների մասին
- Սակուրաները մահվան խորհրդանիշ են, ասում են՝ ամեն 10 հազար սպանվածի համար մի հատ ծառ ենք դնելու.Նաիրա Մելիքյան
- Քաղաքապետարանը Թամանյանի պատվին այլ ծառ չգտավ, քան ճապոնական սակուրան
- Ձյուն` սակուրայի ծաղիկների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները