ՔՊ-ական պատգամավորը պնդում է՝ ԶՊՄԿ պահնորդին ադրբեջանցի է սպանել
ՔՊ-ական պատգամավոր, սյունեցի Նարեկ Ղահրամանյանը պնդում է, որ ԶՊՄԿ պահնորդին սպանել է Ադրբեջանից Հայաստան ներթափանցած զինծառայողներից մեկը։
Խորհրդարանում «Հրապարակ»-ի լրագրողի հարցին ի պատասխան, որ դատախազությունը հերքում է ադրբեջանցիների առնչությունը սպանությանը, որևէ ապացույց չկա, պատգամավորը պատասխանել է․
«Չկա, կլինի։ Սպասեք իրավապահների բացահայտումներին»։
Հիշեցնենք, որ դատախազությունը երեկ հայտնեց, որ Հայաստան թափանցած ադրբեջանցիներից որևէ մեկին պահնորդի սպանության համար մեղադրանք չի առաջադրվել։
Հարակից հրապարակումներ`
- ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած անձը կամ անձինք դեռ չեն հայտնաբերվել
- Բնակիչների կողմից բռնված ադրբեջանցիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
- ՔԿ-ն ԶՊՄԿ-ում սպանվածի հեռախոսն ադրբեջանցու մոտ գտնելու վերաբերյալ տեղեկություններ չունի
- ԶՊՄԿ-ի պահակակետից քննիչները երկփողանի հրացան են վերցրել
- ՔԿ-ն արձագանքել է ԶՊՄԿ ՓԲԸ-ում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան