Քաղաքագետ. Ըստ էության, սա էր ասում Մահաբերը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
« Երեխաներին պետք է թույլ տալ ազատ արտահայտվել, բանավիճել ուսուցիչների հետ, որ ուժեղ անհատներ դաստիարակվեն:
Օրինակներ՝
-ԱՄՆ-ի դպրոցներում երեխաները պետք է ազատ արտահայտվեն, թե մարդու իրավունքները լավ բան են, թե ոչ, ԱՄՆ-ն արդյոք ճիշտ էր, որ ժամանակին անկախության համար էր պայքարում, թե դա սխալ էր՝ հետամնաց մոտեցում:
-Ֆրանսիայում երեխաները դպրոցներում պետք է քննարկեն, թե Ազատություն, Եղբայրություն, Հավասարությունը լավ բան է, թե ոչ:
-Ռուսաստանում պետք է երեխաներն ազատ քննարկեն, թե ով ասեց, որ Հիտլերը վատն էր, գուցե ֆաշիզմի գաղափարախոսությունը լավն էր, ուղղակի այն ժամանակ մարդիկ դա չէին հասկանում ու իրերց պապերն ուղղակի հիմար ու սահմանափակ մարդիկ էին:
-Թուրքիայի դպրոցներում երեխաները պետք է ազատ քննարկեն, թե իրենք թուրք ու մուսուլման են, թե գուցե հայերի, հույների, սերբերի հետնորդներն են:
-Իսկ Հայաստանում, պետք է քննարկենք, արդյոք Արցախում հայեր են ապրում, թե ուդիներ, արդյոք Ցեղասպանություն եղել է, թե ոչ, գուցե ռուսներն են դա հնարել, որ մենք թուրքերին ատենք, որ Սովետական Միության հարավային սահմանները լինեն անվտանգ՝ թյուրքատյաց, Արարատի մասին էլ մոռացեք, Արգած սիրեք, նաև Խուստուփի մասին էլ մոռացեք ...
Ըստ էության, սա էր ասում Մահաբերը: Հասկանում եք, ինչ ... մեջ ենք հայտնվել? Այսինքն երեխաներն արդեն դպրոցում ոչ մի համոզմունք չպետք է ունենան:
Սա դիվերսա է մեր հանդեպ, բոլոր սահմաններն արդեն հատվում են»։
Հարակից հրապարակումներ`
- Բացի Ալիևից այլ մարդ կա՞, որի հետ բանակցային պրոցեսի պատմությունը քննարկվել է. Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
- Ղազինյան. Ոչ մի «խաղաղության օրակարգ» չի կարող վերջ դնել հայերի իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքին
- Խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն. Փաշինյան
- Աշոտյան. Նիկոլի ուղերձը՝ «Խաղաղության» մասով սաղ վատա, но вы там держитесь