Դատախազությունը պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգա
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 57-ամյա պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի սպանության գործը Քննչական կոմիտեն փոխանցել է Գլխավոր դատախազությանը։ Այսօր ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն ասել է՝ ադրբեջանցին է սպանել ԶՄՊԿ աշխատակցին։
Panorama.am-ը հարցեր ուղղեց գլխավոր դատախազությանը՝ հնարավո՞ր է ԶՊՄԿ-ի պահնորդի սպանության գործը կցվի ՀՀ սահմանն ապօրինի կերպով հատած ադրբեջանցի զինծառայողների վերաբերյալ գործին։ Ի՞նչ կարող եք ասել այս գործերի մասին։
Գլխավոր դատախազությունից ասացին, որ մեկ ժամվա ընթացքում պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգան, որի մեջ կլինեն նաև այս հարցերի պատասխանները։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և ոստիկանության Կապանի բաժնից ահազանգ և հաղորդում էր ստացվել այն մասին, որ Կապան համայնքի հիշյալ պահակակետում մահացած տղամարդու մարմին կա, որի վրա առկա են հրազենային վնասվածքներ:
Դեպքի վայրի զննությամբ ՓԲ ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց, հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դին՝ կրծքավանդակի առաջնային և հետին պատերին առկա միջանցիկ և գլխի աջակողմյան քունքային շրջանի կույր հրազենային վիրավորումներով:
Դեպքին հաջորդող օրը Կապանում հայտնաբերվել էր դրանից օրեր առաջ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը։ «Ազատության» հետ զրույցում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ասել էր, որ նրա մոտից գտել են սպանված կապանցու հեռախոսը։
Հարակից հրապարակումներ`
- ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած անձը կամ անձինք դեռ չեն հայտնաբերվել
- ՔԿ-ն ԶՊՄԿ-ում սպանվածի հեռախոսն ադրբեջանցու մոտ գտնելու վերաբերյալ տեղեկություններ չունի
- Կապանում բռնած ադրբեջանցուն հանձնել են ԱԱԾ-ին
- Հայտնաբերված ադրբեջանցու մոտից գտել են սպանված կապանցու հեռախոսը. Քաջարանի համայնքապետ
- Ո՞ւմ են հանձնել Կապանում գտած ադրբեջանցուն
- Կապանցիները բռնեցին քաղաք մտած ադրբեջանցուն. Նաիրա Զոհրաբյան
- ԶՊՄԿ-ի պահակակետից քննիչները երկփողանի հրացան են վերցրել
- ՔԿ-ն արձագանքել է ԶՊՄԿ ՓԲԸ-ում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածին