Ըմբշամարտի ԵԱ․ Կիսաեզրափակչում Արսեն Հարությունյանը կգոտեմարտի Արման Էլոյանի հետ
Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները: Այս մասին րում է Արմսպորտը։
«Քիչ առաջ 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Մեր մարզիկը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից։
Կիսաեզրափակչում Արսենի մրցակիցը կլինի Ֆրանսիան ներկայացնող Արման Էլոյանը, ով քառորդ եզրափակչում հաղթեց ռումինացի մարզիկին։
Այսօր Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը (74 կգ) մեկնարկային գոտեմարտում հաղթել է հունգարացի մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) մեկնարկային գոտեմարտում պարտվել է մոլդովացի մրցակցին։
Երեկ Արման Ավագյանը (79 կգ) կիսաեզրափակչում 10:12 հաշվով պարտվել էր Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Կուգիումցիդիսին և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Իսկ 65կգ Վազգեն Թևանյանը հաղթել էր կիսաեզրափակիչում և դուրս եկել եզրափակիչ»։