Թուրքիայում Սպորտային մարմնամարզության ԵԱ ժամանակ Հայաստանի դրոշի փոխարեն Կոլումբիայի դրոշն է կախված եղել. մարզիչ
«Մենք չէինք սպասում, որ թիմով կարող ենք նման բարձր արդյունք գրանցել»,-ասուլիսում ասաց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում կայացած Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, Վահագն Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
«Թուրքիայում էր առաջնությունը, կրկնակի պատասխանատվություն էր։ Մենք գնում ենք հաղթելու բոլորին՝ ոչ միայն թուրքին կամ ադրբեջանցուն»,- ասաց Սերոբյանը։
Մարմնամարզության երիտասարդական հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանն ասաց, որ գոհ է երիտասարդներից, թիմով լավ պայքարել են, դրա համար թիմով 4-րդ տեղն են զբաղեցրել։
Հակոբ Սերոբյանը խոսեց նաև, թե մարմնամարզիկներն ինչ խնդիրների են բախվել Թուրքիայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ։
«Առավոտ շուտ դոպինգ ստուգում են անցկացրել միայն մեր մարզիկների համար: Դահլիճում են մտնում ու տեսնում Հայաստանի դրոշի փոխարեն Կոլումբիայի դրոշն էին կանխել: Վրդովվեցի, մոտեցա։ Ներողություն խնդրեցին, ասացին, որ խառնել են, կախեցին մեր դրոշը։
Հասկացա, որ պետք է ավելի լավ մասնակցենք։ Տղաները զայրացան ու ավելի լավ մասնակցեցին»։
Հարակից հրապարակումներ`
- «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանին և հավաքականին
- Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի չեմպիոն
- Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
- Անթալիայում ընթացող առաջնությունում հայ մարզիկները գրանցած արդյունքները